Daily Archives: 25.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսաուղերձով հայտնում է, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

Հեղափոխություն բառի հերն անիծեց էս մարդը, հիմա էլ կորոնավիրուսային հեղափոխությունից է խոսում,մեղա քեզ տեր, էս ինչ կրակն ընկնանք, գիժը քարը գլորեց ու շարունակում է գլորել․․Կլինի՞, առհասարակ, էդ հեղափոխություն բառը հանեք բառարաններից, արդի հայերենի բացատրական բառարաններում մերժենք հեղափոխություն բառը, փոխարենը տեղափոխություն բառը կիրառել։ Պետք է էդ մարդուն կառավարությունից տեղափոխել ժողովրդի եւ երկրի համար առավել անվտանգ տեղ,… Կարդալ ավելին »

Հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակի սահամանափակման առումով առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առաջնորդվել պարետի ցուցումներով

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։  Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության  տարածած հաղորդագրության մեջ: Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը,… Կարդալ ավելին »

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ադամանդի արտահանման վերաբերյալ մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց. Արմեն Մինասյանը՝ թե ինչու պատկան մարմինները չեն փորձում հերքել եղած փաստերը. Aysor.am

Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացված մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց, որին հաջորդեց Հայաստանում ադամանդագործության թեմայի միջազգայանցումը։ Խնդիրը սկսեցին քննարկել նաև սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում։ Ես խոստացել էի անդրադառնալ շատ կոնկրետ հարցերի՝ ինչո՞ւմն է Մինասյանի մեղադրանքի մեխը, և ինչո՞ւ Թունյանի մեկնաբանությունը դրա հերքումը չէ։ Ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները,… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից՝ խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ

ՀՀ ոստիկանության կայքէջը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից. «Հայտարարություն Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։ Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։ Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։… Կարդալ ավելին »

«Ստոպ, ընկեր ջան».Արմեն Աշոտյանը՝Փաշինյանին

Փաշինյանն ասում է. «Մեր սխալը հետևյալն է․ գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին»։ Ստոպ, ընկեր ջան։ Տեսնու՞մ ես, կյանքն ինչ բան է։ Երկու տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին: Բայց չէ, մարդիկ քեզ հավատացին ու սարքեցին վարչապետ։ Ուստի հիմա… Կարդալ ավելին »

«Դատավորը կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը». Ամրամ Մակինյան

Փաստաբան  Ամրամ  Մակինյանն  իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի… Կարդալ ավելին »

Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն. Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին»,- ֆեյսբոքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ապաշնորհությանը: Ֆարմանյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես… Կարդալ ավելին »

«Նիկոլի խորհրդական Արշակ Կարապետյանին պատկանող ընկերությունը 149մլն-ի տենդեր է շահել».Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. «Նիկոլի խորհրդական Արշակ Կարապետյանին պատկանող ընկերությունը 149մլն-ի տենդեր է շահել: Թալանից ու կոռուպցիայից խոսացող վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ընտանիքին պատկանող «Էլկոմպ»ընկերությունը մոտ 149մլն դրամի տենդեր է շահել:Թվում է թե արտառոց ոչինչ չկա,բայց այդ նույն ընկերության շահած տենդերների գումարները պետգնումներով մինչև 2018 թվականը,չեն գերազանցել 400հզ դրամը,փաստորեն այս ընկերության բյուջեն… Կարդալ ավելին »