Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից՝ խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ

ՀՀ ոստիկանության կայքէջը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից.

«Հայտարարություն
Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։

Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով