«Նիկոլի խորհրդական Արշակ Կարապետյանին պատկանող ընկերությունը 149մլն-ի տենդեր է շահել».Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

«Նիկոլի խորհրդական Արշակ Կարապետյանին պատկանող ընկերությունը 149մլն-ի տենդեր է շահել:

Թալանից ու կոռուպցիայից խոսացող վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ընտանիքին պատկանող «Էլկոմպ»ընկերությունը մոտ 149մլն դրամի տենդեր է շահել:Թվում է թե արտառոց ոչինչ չկա,բայց այդ նույն ընկերության շահած տենդերների գումարները պետգնումներով մինչև 2018 թվականը,չեն գերազանցել 400հզ դրամը,փաստորեն այս ընկերության բյուջեն այս երկու տարվա մեջ չգիտես ինչ հանգամանքներում 100-պատիկ ավելացել է:Ըստ տարրական ենթադրության,դա կարող է կապ ունենալ նրա պաշտոն ստանալու հետ,իսկ դա վառ կոռուպցիայի օրինակ է:

Այս ամենին հետևելով կարող ենք ենթադրել,որ վարչապետը ուղղակի իր շնորհակալությունն է հայտնում նրանից,քանի որ Արշակ Կարապետյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք էր տվել:Իսկ նրա ցուցմունքից մի քանի օր անց,նա դարձավ վարչապետի խորհրդականը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով