Daily Archives: 18.05.2020

Ինչ՞ու չեն թույլատրում մասնավոր կլինիկաներում թեստավորում անել

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը գրում  է «Ինչ՞ու չեն թույլատրում մասնավոր կլինիկաներում թեստավորում անել Եթե թվերը նման արագությամբ աճում են և դրանք ճիշտ են թուլ տվեք թող մասնավոր կլինիկաները ևս թեստավորումներ անեն,ինչու՞ է թեստավորման մենաշնորհը գտնվում ԱՆ ձեռքում:Մտածեք…»

Ազգախա՛բ Փաշինյան Նիկոլ, օրենքով սահմանված կարգով, ապահովի՛ր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքներն` այդ թվում խաղաղ հավաքներ կազմակերպելը

Պատվախնդի՛ր Հայեր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հստակ գիտակցում է, որ լցվել է ձեր՝ հաղթանակած  հերոս հայերիդ համբերության բաժակը և  անհամբեր սպասում եք հրապարակներ դուրս գալու և համաժողովրդական ազգային պայքարի միջոցով հինավուրց և Քրիստոնյա Հայաստանը Փաշինյան Նիկոլի հակաժողովրդական և հակազգային իշխանությունից մաքրելու մեր կոչին միանալուն: Փաշինյան Նիկոլը հասկանում է, որ վաղուց կորցրել է իրեն միամտաբար… Կարդալ ավելին »

Երևանում ինքնասպանություն գործած անձը Գեղանիստ համայնքի 30-ամյա բնակիչ էր. կրոնական կազմակերպություններից մեկի անդամ. համայնքապետ

tert.am-ի  տեղեկություններով, ինքնասպանություն գործած անձը Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 30-ամյա բնակիչ էր: Tert.am-ը զրուցեց համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանը հետ, ով տեղեկությունը հաստատեց՝ ասելով, որ բնակիչը սոցիալական խնդիրներ չի ունեցել և տեղեկություններ կա, որ նա կրոնական կազմակերպություններից մեկի անդամ  է եղել: Համայնքի ղեկավարը հայնտեց, որ տղամարդուն հաճախ չեն տեսել գյուղում: Հիշեցնենք,որ  մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին Ոստիկանությունը… Կարդալ ավելին »

Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները

Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները։ Չեմ խոսա ոչ ֆեյքերի մասին, ոչ ասֆալտին փռելու, ոչ էլ շինճու քրեական գործերի մասին, քանզի դրանք բոլորն էլ վերաբերում են առանձին կոնկրետ անձանց։ Խոսքս այլ բանի մասին է. Դուք ատում եք Հայաստանը, դուք ատում եք հայ ժողովրդին, դուք ատում եք մեր պատմությունը և ի վերջո… Կարդալ ավելին »

Ողբերգական դեպք ՀԱԹ թաղամասում

Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի շենքերից մեկից տղամարդ է նետվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է նետվել: Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել մոտ 30-40 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դի»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:… Կարդալ ավելին »

«Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան»․ Կարեն Վրթանեսյանը՝ մասնավոր լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստավորում անցկացնելու արգելքի մասին

Վարակի տարածման արագացման ֆոնին, թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Ըստ էության, լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։ Ի՞նչ… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝ մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում Երևան քաղաքում

Կառավարման անկարողություն, նեղ քաղաքական նպատակներ և աղետալի հետևանքներ. ՀՅԴ ՀԳՄ-ն՝ իշխանությունների՝ համավարակին հակազդելու գործողությունների վերաբերյալ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է. 1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ: 2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և… Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը․ ինչ է սպասվում մեկ ամսից.Անդրանիկ Թևանյան

Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։ Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։ 1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարևաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ… Կարդալ ավելին »