Daily Archives: 18.05.2020

3 տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է. վարակվածների թիվը հասել է 45-ի

NEWS.am-ի  փոխանցմամբ Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները: «Տուն ինտերնատի վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ եւ մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» բկ-ներ: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս… Կարդալ ավելին »

Արտառոց դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը. ArmLur.am

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին Արմավիր ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը: Կալանավայրից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ խցի ցմահ դատապարտյալները նախկինում դիմել են ղեկավար կազմին, որ նույն խցում չեն կարողանում միմյանց հանդուրժել եւ խնդրել են իրենց տեղափոխել այլ խցեր,… Կարդալ ավելին »

Դատարանում հրապարակվեց Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի նամակագրությունը.168.am

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով հերթական դատական նիստում ապացույցների հետազոտման փուլն է։ Նիստի ընթացքում հրապարակվեց ՊՎԾ լրազորությունները ժամանակավորապես կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան նամակագրությունը: Նամակագրությունը, որը որպես պաշտպանական ապացույց՝ ներկայացրել էր Դավիթ Սանասարյանի… Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը սպառնում է իրավապահ մարմիններին փոխանցել այն անձանց անունները, որոնք, լուրջ չընդունելով համավարակը, «կեղծ և չհիմնավորված» լուրեր են տարածում

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ… Կարդալ ավելին »

Հիշենք անհիշելին 2.Վահան Բաբայան

  Ուղիղ մեկ տարի առաջ ամբոխը հարձակվեց Հրանտ Մարգարյանի վրա ով զբոսնում էր իր թոռնիկների հետ Ազատության հրապարակում: Շատերը մոռացել են այս դեպքը,որը ատելության իշխանության օրոք տեղի ունեցած ամոթալի դեպքերից է: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան  էջից:

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարող նախկին սովետական երկրների շարքում գրանցում է ամենավատ ցուցանիշը

  Հայաստանն իր բնակչության թվի համեմատ կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակով նախկին Խորհրդային Միության պետությունների շարքում զբաղեցնում է 2-րդ ոչ պատվաբեր հորիզոնականը, զիջելով միայն Բելառուսի Հանրապետությանը, որտեղ ի տարբերություն Հայաստանի, երբեք էլ չի հայտարարվել արտակարգ դրություն և չի իրականացվել արտակարգ ռեժիմ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար չեն ծախսվել միլիոնավոր դոլարներ: Այսինքն, այդ երկիրը դուրս է կորոնավիրուսի դեմ… Կարդալ ավելին »

«Աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, շատ արագ կազատվենք».Տիգրան Վիրաբյան

«Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի ունեցավ մեծ քննարկում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Առանձնապես ուշադրություն դարձվեց մանկապարտեզների վերաբացման հարցին, և մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին՝ հիմնվելով պարետատան որոշումների վրա»,- Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հիշեցնելով, որ մանկապարտեզները Երևանում կվերսկսեն աշխատանքները մայիսի 20-ից: Վիրաբյանը առաջնահերթություն է համարում,որ  տրվելու  է այն երեխաներին, որոնց… Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարը լրագրողների հարցումներն «անհեթեթ» է որակում․ դրանց պատասխանելու ժամանակ էլ չունեն. Hetq.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերն «անհեթեթ» է որակում.այս մասին hetq.am կայքում գրել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հարցումները համարում է անհեթեթ. Նա այդպես է գնահատել մեր հոդվածը հրապարակումից  հետո: Զարմանալի չէ, որ այսօր կենտրոնացած ենք առողջապահության համակարգի վրա: Երբ Covid-19 վարակը սկսեց տարածվել, մեր թիմով որոշեցինք տվյալների… Կարդալ ավելին »

«Դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը, կիրառի դրա իրավական հետևանքները». Դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամի գործով դատավորի շահերը ներկայացնում են Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Հայտարարությունը՝ ստորև. «Այսօր՝ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝… Կարդալ ավելին »