Ժողովուրդ ես իսկականից չեմ հասկանում էլ ի՞նչ պետք ա բերեն ձեր գլխին, որ խելքի գաք

Ժողովուրդ ես իսկականից չեմ հասկանում էլ ի՞նչ պետք ա բերեն ձեր գլխին, որ խելքի գաք։
Իրոք էլ դիմանալու չի… Քաղ. ավիացիայի ոչ բարով պետը հպարտ հայտարարում ա, որ ամեն ինչ շատ վատ ա ու դրա մեղավորը մենակ ԻՐԱՆՔ ԵՆ ՝ ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ո՞նց կարելի էր տասնամյակներ շարունակ ոլորտի նվիրյալ մարդկանց կառուցած և զարգացրած այս դժվար և պատասխանատու,ստրատեգիական նշանակություն ունեցող վարչությունը վստահել մի մարդու, որը չի տիրապետում հայոց այբուբենին, ո՞նց կարելի ա պաշտոնական նամակագրությունը լատինատառ վարող անձին նշանակել տենց խիստ կարևոր պաշտոնի։

«Հրեշտակի» կերպարանքով աղջնակը ,ով սիրուն կերպով կարողացավ փախնել, էսօր հանգիստ դեմքով ասում ա. դե ես սովորեմ, հեռակա աշխատեմ, դե հա որոշ խնդիրներ կա, վերջում էլ քմծիծաղով անջատում ա:
Իրոք արդեն տանելի չի, ամեն ինչ անմարդկային թանկացել ա, մարդիկ հազարներով սնունդ են խնդրում, իսկ մենք հիանում ենք 3 տարեկան երեխայի հեքիաթ հորինելով: Մի բան էլ ծնողներին ասեմ, այլ բան մտածեք, երեխաներին մի խառնեք ես համապետական խայտառակությունից մարդկանց շեղելու համար, դա իսկականից ամոթ ա…
Ժողովուրդ ջան ուշքի եկեք, մի’ եղեք էդքան պրիմիտիվ, մի եղեք էդքան ՊՈՂՈՍ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միքայել Գրիգորյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով