«Ժիրայր Սեֆիլյանը խեղում է Ապրիլյան պատերազմի իրականությունը».Հայկ Կիսեբլյան

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան,  Ապրիլյան պատերազմը ձեր կողմից քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով շահարկելը՝ անբարո քայլ է: Եթե դուք ունեայիք փաստեր, թե պատրեազմը «պայմանավորված և ծախված» է եղել, ուրեմն կշտապեիք հանուն հայրենիքի իսկույն դիմել, ձեր կողմից ընդունված վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնօրինությամբ բացված և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ աշխատող  Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով:

Դուք այդ քայլը հրապարակավ և հապճեպ չարեցիք և չեք անում,  ինչը նշանակում է, որ դուք սրտացավությամբ և հայրենասիրությամբ չէ, որ առաջնորդվում եք և ինչը նշանակում է, որ ստախոսը և դավաճանը հենց դուք եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք պարզապես տսախոս եք և հենց դուք եք սուտ խոսում և փորձում հերոսանալ, հորինովի դավաճանների դեմ պայքարելով: Դուք Մեծացնում և «ճոխացնում» եք Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների թիվը, դարձնելով 130, այդպիսով ստորացնելով հայկական կողմի ձեռքբերումը և լավություն անելով ու ուրախացնելով Ադրբեջանին:

Գրեք թղթի վրա զոհվածների անուն անզգանուններն ու զոհվելու օրը և կտեսնեք, որ 130-ի տրամաբանությունը դուրս է գալիս թե՛ Ապրիլյան քառօրյաի, թե՛ ողջ ապրիլ ամսվա և նույնիսկ ողջ 2016 թվականին գրանցված զոհերի թվաքանակի տրամաբանությունից:

Այսինքն դրանով լրիվ կարող ենք փաստել, որ դուք բացահայտ խեղում եք Ապրիլյան պատերազմի իրականությունը, հօգուտ Ադրբեջանի: Դուք շահարկում եք Ապրիլյան պատերազմը, քաղաքական նպատակով  արժեզրկելով մեր հերոսների սխրագործությունը, վնաս հասցնելով մեր բանակին և Արցախյան ազատամարտի ոգուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զե՜րծ մնացեք նման շահարկումներից:

Ֆոտոլրագրող   Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով