Երեկ անդրադարձել էի այս դեպքին, գրել էի, որ կասկածելի է։ Այսօր «Հայկական ժամանակը» մանրամասներ է հաղորդում

Առողջապահության նախարարի խոսնակ Alina Nikoghosyan.
«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ։ Ուզում եմ նշել, որ այստեղ պետք է անձնական եւ բժշկական գաղտնիք պահպանվի: Կինը ապրել է տանը միայնակ: Շտապ օգնության կանչ է գրանցվել։ Հրավիրել են երգչուհուն, որ նա կորոնավիրուսի թեստավորում անցնի եւ հոսպիտալացվի: Վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել, որ հաջորդ օրը առավոտյան կգնա, սակայն հաջորդ օրը մահը վրա է հասել»:

Խոսնակը նշեց, որ երգչուհու շփման շրջանակն արդեն պարզվում է: Քույրը վատառողջ է, ԱՆ աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս հետ:
———————————–

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ երգչախմբի մյուս անդամներին չպիտի՞ թեստավորեն։ Կամ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն։

Ի դեպ, COVID-ով հիվանդների մի մասի մոտ դիտարկվում է նաև ապակողմնորոշում, այսինքն մարդիկ ի վիճակի չեն լինում ճիշտ գնահատել իրավիճակը և ըստ այդմ ճիշտ գործել։

Ստացվում է այսպես. «Չե՞ս ուզում թեստավորվել… Դե լավ, ոնց ուզում ես»… Ու խոսնակի ասածից պարզ էլ չի, շտապ օգնությունը գնացե՞լ է մոտը։ Ի՞նչ է ասել. «Հրավիրել են թեստավորման»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով