Որքա՞ն կարող է կորոնավիրուսն ապրել հեռախոսի էկրանին

 

Մասնագետները զգուշացնում են, հաճախ լվացվելուց ոչ պակաս կարեւոր է պարբերաբար հեռախոսը սրբելը, քանի որ, պարզվում է, կորոնավիրուսի մասնիկները, հայտնվելով հեռախոսի վրա, կարող են 2-ից մինչեւ 4 օր ապրել՝ լինելով վարակի աղբյուր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեննեսիի համալսարանի իմունոլոգ Ռուդրա Չաննապպանավարան նշում է, որ վիրուսը հեռախոսի վրա մինչեւ 4 օր կարող է ապրել սենյակային ջերմաստիճանում, եւ այդպիսով երկար ժամանակ հեռախոսին դիպչելը վտանգավոր կլինի։

Հաշվի առնելով, որ մարդիկ շատ հաճախ են հեռախոսը ձեռքներն առնում իսկ խոսելիս էլ կպցնում են դեմքին՝ իմունոլոգը խորհուրդ է տալիս օրական մի քանի անգամ սպիրտի թույլ լուծույթի կամ օճառաջրի մեջ թրջած հատուկ կտորով սրբել հեռախոսները։

bujinfo.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով