Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ.Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի տնօրեն  Հարություն  Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա: Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որ մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով, իրական դեմքերով և այլն: Եւ ամենակարևորը՝ այդ նպատակի համար հատկացվել է բավականին կոկիկ գումար: Շան տեղ չենք դնելու, նաև կոչ չենք անելու մեր հեռուստադիտողներին մեզ աջակցելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու համար: Խնդիրը ոչ միայն մենք ենք, այլ վաղուց մերժված երևույթը՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ բաժանումնը և վարկաբեկումը:

Այդ կեղծ օգտատերերը (բնական է հասկանւմ եք ինչ օգտատերերի մասին է խոսքը) մեզ ներկայացնում են որպես «ղարաբաղյան հայասպան կլանի խոսափող»: Նրանք չեն խորշում անգամ սեպ խրել ազգի երկու հատվածների միջև: Տեքստի թե բովանդակությունը և թե շարադրանքը հուշում է, ում նախաձեռնություն է: Վերջին շրջանում ֆեյսբուքյան live թողարկումներում նմանատիպ տեքստերի պակաս չկա, ամեն ինչ պարզ է և հստակ, բայց դրա մասին չէ որ ուզում էի գրել: Ուղղակի ուզում եմ ասել, տղերք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը և կապ չի ունենալու ով՝ ում դիմակի և ինչ հորինված անվան տակ է գործում: Խոստանում եմ , հատուցումը անասելի դաժան է լինելու : Իսկ թե ինչու՞ հատկապես մինչև մայիսի 8-ն է հանձնարարված, փորձեք ինքներդ ձեզ հարցնել և եթե մի գրամ ուղեղ ունեք գտեք այդ հարցի պատասխանը: Ձեզ՝ «բարի» մաքառում:Կհանդիպենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով