Թավշյա «հեղափոխությունը» մտել է 3-րդ՝ ճգնաժամի էտապ, որտեղ պատասխանատվությունից թռնելը հրատապ է դարձնում «մեղավորների» որոնումը․ Գարեգին Պետրոսյան

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է․

Թավշյա «հեղափոխությունը» մտել է 3-րդ էտապ՝ ճգնաժամի էտապ, որտեղ պատասխանատվությունից թռնելը հրտապ է դարձնում « մեղավորների» որոնումը : Սա ոչ այլ ինչ է, քան կանխատեսվող տրանսֆորմացիայի բացակայության անմիջական հետևանք: Ն. Փաշինյանը բոլորից հրաշալի գիտեր «հեղափոխական» զարգացումների կառուցվածքն ու բովանդակությունը: Այդ են են վկայում «Հայկական ժամանակում» ժ:ամանակներում հրատարակված հոդվածները՝ հատկապես 2008 թ. պրոցեսների ձախողման մասով: Փաշինյանը գիտեր, որ հեղափոխությունների առաջին փուլը՝ մեսիականությունը, կրում է խիստ ժամանակավոր բնույթ և որ խանդավառությունը չի կարող ապահովել լեգիտիմության տևական սնուցումը: Հետևաբար, ճիշտ ժամանակին իրագործված հեղափոխության տրանսֆորմացիան (երկրորդ էտապը) պետք էր, որպեսզի գործընթացին հաղորդվեր ռացիոնալ կշիռ, իսկ կառավարչականությունը տեղափոխվեր պրագմատիզմի տիրույթ: Բայց սա չհաջողվեց իրագործել տարբեր պատճառներով: Ընդհանուր պատճառներին առիթ ունեցել եմ անդրադարձ կատարելու, սահմանափակվեմ միայն հիշեցնելով, որ եթե «հեղափոխության» առաջին էտապին Նիկոլը պատրաստված էր հրաշալի, կարողացավ «փրկչի» դերը հրաշալի խաղալ, երկրորդ էտապին, որտեղ պահանջվում էր կառավարչական ռացիոնալ վարքագիծ, փորձ, ունակություն, նախաձեռնողականություն, կամք, Փաշինյանը տապալվեց: Հաշվի առնելով առաջին էտապի իրագործման Նիկոլի պատրաստվածությունը և երկրորդի կատարյալ ֆիասկոն, կարող եմ այլևս միարժեք պնդել, որ Նիկոլի գործառույթները հեղափոխական նախագծի մեջ ավարտվում էին առաջին էտապում:

Երկրորդ փուլը սպասումների իրագործման փուլն էր և ոչ այլ ոք, քան նորից Նիկոլը հրաշալի գիտեր, որ գալու է արդյունքների ամփոփման ժամանակը, որտեղ կա 2 ճանապարհ.
1. Արձանագրել գրանցած արդյունքները, որոնք սպառիչ բովանդակություն կունենան հանրության համար
2. Փորձել արդարացնել ձախողումը՝ զբաղվելով «մեղավորների» որոնմամբ:

Ասել, որ Փաշինյանը չէր դիտարկում Լինքոլնի հայտնի ասույթի բովանդակությունը (կարելի է անընդհատ հիմարեցնել մարդկանց որոշ մասին, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին), կլիներ թյուրըմբռնում: Հետևաբար, ճիշտ ժամանակին ենթադրվող «հեղափոխության»տրանսֆորմացիայի և սպառիչ արդյունքների բացակայությունը, այլ ճանապարհ չի թողել երբեմնի մեսիայի համար, քան կանխատեսելի տապալումը պայմանավորել «մեղավորների» հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրեր առաջ այս թեմայով փոքրիկ մաստեր-կլաս ցուցադրեց քաղավիացիայի «սիրուն» աղջիկը, ով ոլորտի տապալման մեղավորությունը ուղղակիրոեն բարդեց մերձավոր շրջապատի «չարակամների » վրա , ովքեր իրեն իբր շարունակաբար ոչ ճիշտ տեղեկատվություն են հաղորդել: Նույն համատեքստում էր վարչապետի ֆեսբուքյան վերջին ուղիղ եթերը՝ մեղավորների որոնում, որն ուղեկցվում էր խանդավառության բացակայությամբ և ակնառու դրսևորվող հոգեկան ջարդվածությամբ: Եթե ամիսներ առաջ «դիմադրություն» էր նկատում պետական կառավարման համակարգում, վերջին եթերից երևաց, որ շրջանակն ավելի է նեղացվել. վարչապետը «մեղավորներ» էր որոնում այնպիսի շրջանակներում (Գրզո, Լեդի Հակոբ.., լրատվամիջոցներ), որոնք անմնացորդ նվիրում են ունեցել Նիկոլին ոչնչից փրկիչ կերտելու հարցում:

Առաջիններից մեկը, ով հայտնվեց վարչապետի թիրախում հանրայինի Պետրոսն էր, ով Նիկոլին «սրբադասելու» գործում ցուցաբերած անմնացորդ նվիրման համար մի քանի կարևոր «նոմինացիաների» էր արժանացել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով