«Բազմիցս են նախկին իշխանությունների ներկայացուցիչները շատ բացահայտ ակնարկել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի հաճախորդն է եղել…».Գագիկ Համբարյան

 

Գլխավոր խմբագիր Փաշինյանի և նախորդների կապի մասին.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաև հայաստանյան «ծախու» մամուլին…
Ըստ Փաշինյանի` իր կառավարության հանդեպ այժմյան քննադատությունները պայմանավորված են նրանով, որ նախկինում 99 տոկոսով ծախու լրատվամիջոցները և 70 տոկոսով ծախու լրագրողները հիմա մնացել են անփող և կատաղել են…
Նախկին գլխավոր խմբագիր Փաշինյան Նիկոլը պատահական չի ասել 99 և 70 տոկոսի մասին. նա իր գլխավորած լրատվամիջոցը և այնտեղ աշխատող լրագրողներին դասում է չծախվածների շարքին, իսկ մյուսներին բացահայտ մեղադրում ծախված լինելու մեջ… Սակայն ժողովրդական «բանահյուսությունը» այլ բանի մասին է վկայում…
Բազմիցս են նախկին իշխանությունների ներկայացուցիչները շատ բացահայտ ակնարկել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի հաճախորդն է եղել… Օրինակ՝ Փաշինյանի կողմից սպանության մեջ մեղադրվող, բայց հիմա նույն վարչապետի կողմից օրինապաշտ քաղաքացիների շարքը դասված հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը բազմիցս է Փաշինյանի հենց դեմ երեսին և ԱԺ-ում ասել, որ նա «մեր ախպերն է»…
Լրատվական աշխարհի հետ կապ ունեցող բազմաթիվ մարդիկ ասում են, որ նախկին իշխանությունների օրոք «Պրես Ստենդ»-ում վաճառվող միակ չվաճառված թերթը, որը երբեք չի վերադարձվել համապատասխան խմբագրություն՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթն է… Հետաքրքիր է, ինչի՞ համար, ըստ հավաստի տեղեկությունների, Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մոտ ընկեր՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Պրես Ստեն»-ը պետք է այդպիսի արտոնություններ տար Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցին, եթե այդ մասին նույն Արման Սահակյանին չի հրահանգվել վերևներից… Երևի հենց այդ պատճառով է, որ Միքայել Մինասյանի մոտ ընկերը, ըստ Գյումրիում ծավալվող խոսակցությունների, Սամվել Ալեքսանյանի նման դարձել է այս իշխանությունների «սրտի» գործարարը, ով ըստ նույն լուրերի, շատ լավ է Փաշինյանների հետ՝ չնայած այն հանգամանքին, որ 2008 թ-ի նախագահական ընտրություններից հետո գործող իշխանությունների հետ սերտ կապերի մեջ գտնվող գործարար Խաչատուր Սուքիասյանի որոշ բիզնեսներ անցան նույն Արման Սահակյանի վերահսկողության տակ…
Դե, Փաշինյանները չեն մոռանում Արմանի «բեզվազվրատ» լավությունները…
Այսքան փաստերից հետո էլ, որոնք չեն էլ հերքվել Փաշինյանների կողմից, նա իրեն իրավունք է վերապահում ամբողջ լրատվական դաշտին վիրավորե՞լ…
Ինչպես կասեր այս պարագայում Նիկիտա Խրուշչովը՝ “Чья бы корова мычала, а твоя бы молчала”…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով