Տեղեկացա Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ՝ ի արձագանք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ԱԺ-ում

Տեղեկացա Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ՝ ի արձագանք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ԱԺ-ում:

Իմ ընկերները արդեն կոչ արել են նման հայտարարություններ անողներին՝ «Մի՛ եղեք Նիկոլի նման» և ես էլ նույն կոչը ուղղում եմ հարգելի Արսեն Բաբայանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ճիշտ եմ հիշում, նա վերջերս հայտնեց հանրությանը, որ ընդունել է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը:

Կարծում եմ, նոր ստեղծված քաղաքական միավորի ղեկավար կազմը շատ ավելի շատ ժամանակ պետք է հատկացնի սեփական քաղաքական թիմը ոտքի կանգնեցնելու աշխատանքներին, քան որոշելու, թե ո՞վ է գալու Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության:

Եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու մեջ լումա ունենալ և իրենից հետո գալացողների մեջ ևս ազդեցություն ունենալ, ապա փորձեք ոտքի կանգնեցնել ձեր սեփական քաղաքական ուժը, միավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ մնացածը ժողովուրդն է որոշելու:

Հարգանքներով `Տիգրան Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով