Տարաբնույթ միաբջիջ «խմորիչներին» կդրդեմ ոտքի տակ չընկնել.Արմեն Աշոտյան

Մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեցի այն մասին, որ Եվրոպական Միության մակրոֆինանսական աջակցության ծրագրով բաշխվել է մոտ 3 մլրդ € եւ Հայաստանն այս ծրագրով որեւէ աջակցություն չի ստացել։

Գրառմանս հետեւած իշխանական եւ մերձիշխանական շրջանակների բուռն ու ցավոտ արձագանքը վկայեց այն մասին, որ հերթական անգամ հարվածս հասել է նրանց «վերարտադրողական» համակարգին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հարցը բարձրացնելուց հետո նրանք խուճապահար 3 տիպի պատասխաններ փորձեցին տալ։

Ա) Փաշինյանի անձնական սպասարկու հանդիսացող, ալամ-աշխարհի բոլոր հարցերի մասնագետ գրանտակեր շրջանակները իրենց կայքով փորձեցին առաջ տանել այն թեզը, թե իբր Հայաստանին ԵՄ-ն չի աջակցել, քանզի հեռավոր 2013 թվականին մենք չստորագրեցինք Ասոցիացման համաձայնագիրը՝ իրականում ԵՄ-ի այդ օրերի ղեկավարության կողմից խաղի կանոնները փոխելու պատճառով։ Թե ինչքանով են տգետ ու անուղեղ այս տիպի գնահատականները, կհամոզվեք մի քանի տող ներքեւ, կետ Գ-ում։

Բ) Վարկային միջոցներ ներգրավելու հարցում ոչ մեկիդ կարծիքի կարիքը չունենք, ինքան, ումից եւ երբ կուզենք՝ կվերցնենք։ Այս կարծիքը հայտնել է ԱԺ-ում կարեւոր պաշտոն զբաղեցնող մի անձ, որի ոչ անձնական տվյալները, ոչ մեկուկես տարում «կատարած» աշխատանքը, անկախ պարգեւավճարային եւ գործուղումների օրապահիկային դոպինգից ձեզ ոչինչ չի ասի։ Այս մոտեցման լկտիությունը օրինակելի է ոչ միայն դա արտաբերող անձի «ոչմիբանության» պատճառով, այլ այն հանգամանքով, որ նրանք դեմագոգիկ-անգրագետ էքստազի մեջ խոստովանում են, որ թքած ունեն իրենցից շատ ավելի տեղյակ մարդկանց կարծիքի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ)Վերջապես, կառավարության կազմի ներկայացուցիչներից մեկն էլ գրեց, որ Հայաստանին գումարն առաջարկվել է, բայց մերոնք դեռ ձայն չեն հանել այս հարցով։ Վերջին կարծիքը դիտարժան է նախեւառաջ այն պատճառով, որ չախում-ոչնչացնում է «նախկիններին» մեղադրող սուտի-ՀԿ-ականների եւ կվազիանկախ պատգամավորներին պատկանող մեդիայի իրենց նման պարզունակ եւ ստահոդ պնդումները ( տես կետ Ա)։

Սիրտս վկայում է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ Ուստի տարաբնույթ միաբջիջ «խմորիչներին» կդրդեմ ոտքի տակ չընկնել։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով