«Սորոսածին պատգամավորներն ու պաշտոնյաններն են քարոզում և տարածում են այլասերվածությունն ու այլասերվածներին». Ռոբերտ Մելքոնյան

Նման սորոսածին, սորոսադաստիարակ, սորոսանվիրյալ, սորոսավաստակ պատգամավորներն ու պաշտոնյաններն են, որ կորցրած իրենց ազգային նկարագիրը, քրիստոնեական բարոյականության արժեքները՝ հանուն գրանտների, հովանավորում, կրծքով պաշտպանում, քարոզում և տարածում են այլասերվածությունն ու այլասերվածներին, հարձակվում պետական կառույցների՝ բանակի, ոստիկանության վրա, կազմաքանդում ամեն ինչ, հարձակվում նաև մեր սրբությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու, Հայոց լեզվի և Հայոց պատմության վրա, մոռանալով, որ մեր ազգը չունենալով պետություն, հիմնականում գոյատևել է հենց այդ արժեքների, այդ հավատքի ու իր անցյալն իմանալու և գնահատելու արդյունքում:
Այդ հարձակումներն արդեն դարձել են օրինաչափություն, ծրագրավորված և նպատակաուղղված գործողություններ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#սորոսի_վաստակ
#սորոսածին
#սորոսադաստիարակ
#սորոսանվիրյալ

Ռոբերտ Մելքոնյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով