«Նոա» ակումբի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել

 

Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Նոա» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»- ի անձնակազմը անցել է COVID-19 թեստերը՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով: Բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները եղել են բացասական:

Ապրիլի 23-ից սկսած թիմը կվերսկսի մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով