Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման հարց դարձնել միջազգային սպառնալիք հանդիսացող ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեությունը Հայաստանում

Մեծարգո՛ Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորոնավիրուս համավարակը ցույց տվեց, թե որքան վտանգավոր են արհեստածին վարակները մարդկության առողջության համար, և որի բռնկումն էլ հանգեցրել է հազարավոր մահերի և ավերում է պետությունների տնտեսություններն ու մարդկանց սոցիալական բարեկեցությունը: Ցավոք, այդ վտանգը չի սթափեցնում ինքնիշխան պետություններ կործանող ռազմատենչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

Ամերիկայի  Միացյալ  Նահանգներն իր մարդակործան  քաղաքականությամբ,  Հայաստանում  հիմնադրել է մահացու  վարակ  ստեղծող բիոլաբորատորիաներ, որոնց ֆինանսավորում է  Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  Պաշտպանության նախարարությունը:

Հայաստանում գործող՝ Ամերիկայի կողմից ֆինանսավորվող և նրա ռազմական կառույցներին անմիջականորեն ենթարկվող բիոլաբորատորիանները գործում են ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու Հայ Ժողովրդի: Ամերիկյան բիոլաբորատորիանների ներկայությունը սահմանափակում  է, ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքով հաստատված, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչներն ունեն իրենց առողջության պահպանման սահմանադրական իրավունք, որը հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, քանի որ Հայաստանում գործում են ամերիկյան  բիոլաբորատորիաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից և Հայ Ժողովրդի առողջության սահմանադրական իրավունքի պահպանման առաջնահերթությունից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը  դիմում  է Ձեզ, որպեսզի միջազգային նորմերի իրավունքի ուժով պահանջեք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից՝ արգելել Հայաստանում գործող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող ու նրա ենթակայության տակ գտնվող բիոլաբորատորիաների գործունեությունն ու այդ բիոլաբորատորիաները դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից՝ որպես Հայաստանի քաղաքացիների առողջության համար վտանգավոր ռազմակենսաբանական կառույցներ:

Խնդրում  ենք Ձեզ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման հարց դարձնել միջազգային սպառնալիք հանդիսացող ամերիկյան բիոլաբորատորիանների անարգել գործունեությունը Հայաստանում,  որը չի նպաստում ողջ աշխարհում խաղաղության ու մարդկանց անվտանգության պահպանմանը:

Նախապես՝ խորին շնորհակալություն:

Հարգանքով՝    Կուսակցության   Նախագահ   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով