Մինչ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զբաղված է «կոկորդիլոսների բուծմամբ» նրա մարզի բնակիչներից շատերը նույնիսկ ցամաք հաց ուտելու հնարավորություն չունեն

Նոր ինձ գրում է Արարատի մարզի Նոյակերտ գյուղից մի աղջնակ և խնդրում է,որպեսզի եթե կարող ենք իրենց օգնել սննդի կամ այլ միջոցների հարցում:Աղջիկը 17 տարեկան է,նրանից բացի տանը կա ևս երեք անչափահաս երեխա:Ապրում են 8 հոգով արտակարգ դրությունից առաջ աշխատել է միայն մայրը և այդ աշխատելու համար էլ զրկվել են նպաստից:Բոլոր բարի մարդկանց ուշադրությունը թող սևեռվի այս ընտանիքին:

Ինչու՞ գեթ մեկ անգամ իշխանական,որևէ պատգամավոր,նախարար չեն ստանում այսպիսի բովանդակությամբ նամակներ:Իսկ մինչ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զբաղված է «կոկորդիլոսների բուծմամբ» նրա մարզի բնակիչներից շատերը նույնիսկ ցամաք հաց ուտելու հնարավորություն չունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով