Լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով