Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում: Իրականում կորոնավիրուսից վարակվածների թիվը 5-10 անգամ մեծ է․ Ավստրալիայի գլխավոր բժիշկ Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:

Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը չի էլ մտածում արտադրական գործընթացը դադարեցնելու մասին, ստիպում է աշխատակիցները հաճախել աշխատավայր: Իսկ ով հրաժարվում է ստիպում է գնալ անժամկետ չվճարվող արձակուրդ: Իսկ այդ ժամանակ նրանց տեղը վերցնում է նոր աշխատակիցների: Մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ` կամ կորցնել աշխատանքը, կամ վտանգելով առողջությունը հաճախել աշխատավայր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի աղբյուրը՝ primenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով