«Սոված սատկենք մենակ թե Քոչարյանը նստի».Միհրդատ Մադաթյան

Այս գրառումս նվիրվում է 50 եվրոյով Եվրոպա գնացողներին, շոումեն Փաշինյանին և այս պոպուլիստական փաստից բոլոր այն “մատաղ հորթի խանդավառությամբ” ոգևորված անհայրենիք և անմիտ մարդկանց, ովքեր մինչ այսօր դեռ գոռում են #թողեք_աշխատեն )))))

Աշխատեցին՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե հասկանում եմ, որ ուղեղ է պետք հասկանալու համար, թե ինչ է նշանակում դա շրջափակման մեջ գտնվող երկրի համար։ Բայց դե ոչինչ, շուտով Քաջ Նազարը “լայվ” կմտնի ու կասի որ դա այս իշխանության ամենամեծ ձեռքբերումն է ու բազմաթիվ լոսանժելեսաբնակ և սամարաբնակ հայրենասերներ, հարկեր վճարելով այլ պետությանը, կգոռան՝ ԱՅՈ։ Մենք պետք է անկախ լինենք և թքած ունենանք Միջազգային ավիացիոն կազմակերպության վրա։

Բայց այս ամենը անկարևոր բաներ են, կարևորը՝ Ռոբերտ Քոչարյանը բանտում մնա։ Ախր նա է մեղավոր, որ «խեղճ»  Տաթև Ռևազյանը փախուստի դիմի…

Էէէէ Ձեր մասին է ասած՝ «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

P.S. Հա, չմոռանամ ասել, որ 2008 թվականին իրականացված աուդիտի արդյունքում Հայաստանը եղել է աշխարհում տասնյակի մեջ իսկ 2015-ին, ստացել էր կրկին բավականին բարձր գնահատական՝ 100 բալից 80։

P.P.S. Հատուկ չեմ փոխում գրառումս, որ ավելորդ խոսակցությունների առիթ չտամ։ Ես մասնագետ չեմ, և կարող եմ սխալվել, սակայն ձևակերպման սխալից նյութի իմաստը չի փոխվում։ Ստորև բերում եմ հիմնավորող հղում այն բոլորի համար, ում իմ ձևակերպումը դուր չի եկել՝

https://168.am/2020/04/03/1284181.html…

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հոգեբան   Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով