«Քվեարկության կոճակը շփոթողից,էլ ի՞նչ էիք ակնկալում».Հովհաննես Խաչատրյանը`Ռուբինյանին

Այս երկու տարվա մեջ,ձեր օրոք տեղի են ունեցել բանակցություններ,որոնց ժամանակահատվածը տևել է այնքան երկար,ասես Կասանդրա սերիալը:Ու այսօր դուք ուզում եք համոզեք,ուզում եք ապացուցեք,որ բանակցային սեղանը դատարկ է եղե՞լ,ենթադրենք «դատարկ»է եղել, ապա ինչու՞ չեք պաշտոնապես հերքում Լավրովի հայտարարությունը,ինչու՞ պաշտոնապես չեք հայտարարում,որ դուք դեմ եք փուլային տարբերակին:

Երեկ ԱԳ նախարարը հայտարարեց,որ հայկական կողմը Սերժ Սարգսյանի օրոք փուլային տարբերակին դեմ է եղել:
Գոնե խոսքներդ մեկ արեք պարոն Ռուբինյան,քանի որ սա կոճակ սխմել չէ և դուք իրավունք չունեք սխալվելու:ԵՎ ի վերջո ՀՀԿ-ի կողմից ձեզ թողած այդ դիվանագիտական ժառանգությունը,օգտագործեք ի նպաստ Հայկական կողմի:Եթե չեք կարողանում,մոլորվել եք հարկ չէ,դիմե´ք`ՀՀԿ-ի պրոֆեսիոնալ կադրերը միշտ պատրաստ են օգնել ձեզ իրենց խորհուրդներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով