«Հիշեք՝ Արցախից դուք սելֆիներ ունեք».Միքայել Գրիգորյանը`Ռուբինյանին

Ռուբեն Ռուբինյանի գրառմանը ուզում եմ անդրադառնալ ոչ որպես անհատի, այլ իր նման մտածողների հավաքական կերպարով։

Ուղղակի հիշեցնեմ. Արցախի հանդեպ մտահոգությունը այդ մարդկանց մոտ արտահայտվեց ապրիլյան պատերազմին իբր մասնակցությամբ, իսկ իրականում՝ միայն մայիս ամսին սահմանից 20կմ հեռու խրամատ փորելով և բազմաթիվ սելֆիներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեք՝ Արցախից դուք սելֆիներ ունեք, բայց կան և նրանք, ովքեր Արցախում կենսագրություն ու հերոսի կոչում ունեն։ Բացի սելֆիներից ու փողոց փակելուց ուրիշ էլ ի՞նչով եք աչքի ընկել։ Պատասխանը շատ կարճ ա ու հստակ՝ ՈՉՆՉՈՎ։ Ու երբ ձեր իսկ անխելքության պատճառով պետությանը վատ դրության մեջ եք դնում, մի՛ փորձեք էդ մեղքը բարդել ուրիշների վրա։ Հատկապես՝ դա մի՛ արեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր վաստակ ունեն, ովքեր գիտեն՝ ի՞նչ է քաղաքականությունը, ի՞նչ է դիվանագիտությունը, առավել ևս՝ միջազգային հարաբերությունները։ Հիշեք՝ սուտը միշտ էլ բացահայտվում է։

Աշխատեք քիչ ստել ու վերջապես ընկալեք, թե ինչ է պետությունը, պետական-ազգային շահը։ Բաներ, որոնք հասու են իսկական պետական գործիչներին, մասնավորապես, օրինակ՝ Սերժ Սարգսյանին։

Միքայել Գրիգորյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով