Ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային՝ կորցնելով թանկարժեք ժամանակը.Արմեն Աշոտյան

Արդեն մեկուկես ամիս Արտակարգ դրության մեջ ապրող ժողովուրդը օրեցօր առերեսվում է նոր խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական։

Ավաղ, կորոնավիրուսի հարվածն անխուսափելի էր նաեւ Հայաստանի համար։ Բնականաբար, ցանկացած իշխանության դեպքում այն մեծ հավանականությամբ կհայտնվեր մեր երկրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց…

Բոլորս ենք հիշում, թե որքան ոչադեկվատ էր ստեղծված իրավիճակին մեր իշխանությունը, որքան մակերեսային էր եւ անլուրջ պետական պաշտոնյաների պահվածքը, ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային՝ կորցնելով թանկարժեք ժամանակը։

Արդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանն, այլ վարակին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու՞ էր երկիրը այդքան անպատրաստ եւ ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը։ Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը։ Ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները։ Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են առկա գնումերի եւ ծառայությունների ձեռքբերման ընթացքում։

Այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա։
Աստծո հաջողությամբ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո հրամայական է ստեղծել այս հարցերով հատուկ քննիչ հանձնաժողով։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով