Հիմարացած մարդիկ իրենք իրենց հարցնում էին՝ «ինչպե՞ս կարող էինք մենք ընկնել այս ՇԱՐԼԱՏԱՆՆԵՐԻ լարած թակարդը».Միհրդատ Մադաթյան

Տիկնայք և Պարոնայք
Խնդրում եմ համբերատար գտնվել և կարդալ մինչև վերջ՝ ուղղակի մի փոքր համեմատական եմ անցկացրել Ադոլֆ Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի միջև, որը կարծում եմ հետաքրքիր կլինի։

Ադոլֆ Հիտլերը ասում էր՝ «Եթե ստես բավականաչափ երկար ժամանակ, բավականաչափ բարձր և բավականաչափ հաճախ, ապա մարդիկ կսկսեն հավատալ», դրան ավելացնելով՝ «Ինչքան հրեշավոր ստես, այնքան շուտ քեզ կհավատան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես նկատում ենք, Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ վարվում է։ Ստի այսպիսի քանակ և որակ՝ Հայաստանը դեռ իր պատմության մեջ չի տեսել։ Այս քանակի ստի տակից դուրս գալու համար, կարծում եմ Փաշինյանը հույսը դրել է Հիտլերի մի այլ խոսքի վրա՝ «Հաղթողին ոչ-ոք չի հարցնի՝ նա ճիշտ է ասել, թե սուտ»… Սակայն հաշվի չի առել, որ հիմա 1940-ականները չեն և ինքն էլ շատ հեռու է… նույնիսկ Հիտլեր լինելուց։

Հիտլերն ասում էր՝ «Առաջինը, ինչ պետք է անենք՝ դա փրկենք Գերմանիան, մեր երկիրը ղեկավարող հրեաներից…»։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը՝ նույնը, ուղղակի «հրեաներ» բառի տեղը կարող ենք դնել «հներ», «սևեր»։ Գերմանիայի փրկության գաղափարի ստվերի տակ, Հիտլերը կառուցեց «համակենտրոնացման ճամբարներ» և բազմաթիվ նրա «ֆանատ-հետևորդներ», այդ ճամբարներում սկսեցին ոչնչացնել մարդկանց։ Նույնը կատարվում է և հիմա։ Իհարկե հիմա «համակենտրոնացման ճամբար» կառուցել ուղղակի հնարավոր չի լինի, սակայն «Երևան» քրեակատարողական հիմնարկը դարձել է «համակենտրոնացման ճամբարի» պես մի բան և այնտեղ անարդար կերպով պահվում և խոշտանգվում են Հայ մարդու համար սիմվոլ հանդիսացող մարդիկ։

Այո, ես չշփոթեցի՝ Ռոբերտ Քոչարյանին, տարուց ավել բանտարկության մեջ պահելը, առանց որևե մեղադրանքի և դատի, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խոցելի տարիքում գտնվող մարդուն չազատելը համեմատական է անցյալ դարի կեսերին Ադոլֆ Հիտլերի համակենտրոնացման ճամբարներում իրականացված կտտանքների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիտլերը նույնպես տառապում էր մեծամոլությամբ՝ «Ես հավատում եմ, որ Աստծու կամքը ուղարկեց պատանուն՝ Ռեյխ, որ նա մեծանա, կանգնի ազգի գլխին և բերի իր հայրենի հողը՝ կրկին պետականության»։ Սակայն այստեղ մեր Քաջ Նազարը գերազանցեց նույնիսկ Ադոլֆին՝ նա իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ…

Հիտլերը համոզված էր, որ՝ «Միայն ֆանատիկ ամբոխն է հեշտ կառավարելի»։ Այո, ստեղծելով ու սինթեզելով «ֆանատիկ տրամադրված ամբոխ», Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի որոշակի մասսայի սկսեց կառավարել, իսկ կառավարելու արդյունավետության համար, նա օգտագործեց Հիտլերի մի այլ միտք՝ «Եթե ուզում եք վայելել ժողովրդական մասսաների սերը՝ ասեք նրան ամենանհեթեթ, տխմար և կոպիտ բաները»…

Այսպիսի համեմատություններ կարելի է շատ երկար անել։ Սակայն չեմ ուզում Ձեզ հոգնեցնել, բայց վերջում ուզում եմ մեջբերել Ադոլֆ Հիտլերի երևի ամենաանկեղծ խոսքերից մեկը՝ «Ես այս աշխարհ եմ եկել ոչ թե նրա համար, որ մարդկանց ավելի լավը դարձնեմ, այլ այն բանի համար, որ օգտագործեմ նրանց թուլությունները»։
Հիշեք սա…

P.S. Ուզում եմ մեջբերել հայտնի գերմանացի ժուռնալիստ Օսկար Ֆերենբախի «Գերմանիայի սնանկացումը և վերածնունդը։ Հայացք XX դարի եվրոպական պատմությանը» գրքից մի փոքրիկ հատված՝ «Գեբբելսը, ինչպես և իր տերը, հոյակապ հասկանում էին՝ որպեսզի մարդիկ կուրորեն գնան քո հետևից և անվերապահորեն ենթարկվեն քեզ, անհրաժեշտ է ցուցադրել նրբագույն դեմագոգիա։

Ավելի ուշ, հիմարացած մարդիկ իրենք իրենց հարցնում էին՝ «ինչպե՞ս կարող էինք մենք ընկնել այս ՇԱՐԼԱՏԱՆՆԵՐԻ լարած թակարդը»։ Այսօր, նացիստական դեմագոգիան թվում է գրոտեսկային և ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում։ Եվ ամենածիծաղելին այս ամենի մեջ նա է, որ Հիտլերը բարձրաձայն և նախապես հայտարարել էր իր պլանների մասին, քանի որ համոզված էր, որ ոչ-ոք չի էլ խիզախի իրեն հակաճառել…»

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հոգեբան   Միհրդատ  Մադաթյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով