ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

Դիմում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ պարոն Թաթոյան,

Շուրջ մեկ ամիս է, ինչ կորոնավիրուսային համավարակի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում գործում է արտակարգ դրություն։

Ե՛վ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), և՛տարբեր զարգացած երկրների Առողջապահության նախարարությունները, և՛ ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակն առավել վտանգավոր է 60 տարեկանից բարձր անձանց համար, իսկ որպես ծանրացուցիչ հանգամանք նշվում են ուղեկցող քրոնիկ հիվանդությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակից մահվան բոլոր դեպքերը գրանցվել են 60 տարեկանից բարձր անձանց շրջանում` ուղեկցող հիվանդությունների ֆոնի վրա։ Այդօրինակ նոր դեպքերի մասին հայտարարվում է ամեն օր։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կալանավայրերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, ում տարիքը բարձր է 60տարեկանից և նրանց մեծ մասն ունի քրոնիկ հիվանդություններ, ապա Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա և խնդրում ձեռնարկել բոլոր միջոցառումները` այս քաղաքացիների կալանավորման պայմանները փոփոխելու համար։

Հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ նույնպես գտնվում են մարդիկ, ում տարիքը բարձր է 60տ-ից և նրանց մի մասն ունի քրոնիկ հիվանդություններ, ապա խնդրում եմ Ձեր միջամտությունն ու համառությունը այդ անձանց տնային կալանք նշանակելու հարցում։

16.04.2020թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով