Հենց ա՛յս բարի պապիկը, այլ ոչ Նիկոլ Փաշինյանն էր իմ և իմ ընտանիքի փոխարեն ծաղիկ դնելու եղեռնի հուշարձանին՝ Դուք չթողեցիք….Միհրդատ Մադաթյան

Տիկնայք և Պարոնայք
Առաջին նկարում ժողովրդի «ծառաներն են», երկրորդում՝ նրա տեր ու գործատու ժողովուրդը։ Այս պապիկին, ով ոտքով ու դժվարությամբ եկել էր Ծիծեռնակաբերդ, հարգելու անմեղ զոհերի հիշատակը, ԹՈւՅԼ ՉՏՎԵՑԻՆ… Պատմության մեջ առաջին անգամ Հային արգելվեց այցելել Ծիծեռնակաբերդ։

«Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ: Իմ նախնիներից ոչ ոք գաղթական չի եղել: Ես Սյունիքի Քարահունջ գյուղից եմ, բայց ինչ տարբերություն թե որտեղից եմ: Բոլոր անմեղ զոհերն էլ իմ մարմինն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են: Բոլորս մեկ ենք» ասում էր 82-ամյա Արտուշ Խորենի Միրզոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանությունը կհիշվի որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող հայերին տուգանելու հրահանգ տված իշխանություն…

P.S. Հենց ա՛յս բարի պապիկը, այլ ոչ Նիկոլ Փաշինյանն էր իմ և իմ ընտանիքի փոխարեն ծաղիկ դնելու եղեռնի հուշարձանին՝ Դուք չթողեցիք…

P.P.S. Ու խնդրում եմ հեքիաթներ չպատմեք կորոնավիրուսի, կարանտինի և այլ բաների մասին։ Փողոցներում այնպիսի տպավորություն է, որ կարանտինը մեր երկրում կոչված է միայն սնանկացնելու մանր և միջին բիզնեսը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով