Հայաստանում վարակի մեկնարկից ի վեր արձանագրվել է 921 դեպք. Փաշինյան

Ապրիլի 8-ին թեսթավորվել է 236 մարդ, դրական է 28-ի պատասխանը: Սա նշանակում է, որ պահպանում ենք շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը՝ հատկապես, որ բուժվածների թիվը 24 է  և առաջիկայում  էլ սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ:

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ վաղվանից նախատեսում են իրականացնել օրական 1000 թեսթավորում, բայց թիվն առաջին փուլում հնարավոր է 1000-ի չհասնի, որովհետև մարդկանց թեսթավորելու համար նախ պետք է լինի ցուցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վաղվանից մենք ցուցումով մարդկանց՝ մասնավորապես բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով և վիրուսային այլ հիվանդություններ ունեցողներին կթեսթավորենք և արդյունքերի մասին ավելի լավ պատկերացում կունենաք՝ չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք տիրապետում ենք իրավիճակին և պարզ է, թե ինչ է կատարվում»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է վարակակիրների թվի 12 անճշտություն և ընդհանուր թվով Հայաստանում վարակի մեկնակից ի վեր արձանագրվել է 921 դեպք՝ այդ 12 անճշտությունը ներառյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով