«Քայլողները» թռչողներին չեն հասկանում. քաղավիացիան տապալվում է

Մարդատար ինքնաթիռի օդաչու դառնալու համար հարկավոր է սովորել և պրակտիկա անցնել 5-7 տարի:

Անհրաժեշտ է գերազանց գիտելիքներ ունենալ նյութերի փոխրահաբերությունների, ֆիցիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, աստղագիտության, բնագիտության, արտակարգ իրավիճակների, մթնոլորտային երևույթների մասին, անհրաժեշտ է տիրապետել առաջին բուժօգնության կանոններին, մի քանի օտար լեզուների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կան նաև մի շարք նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնց ևս տիրապետել է պետք և որոնք անհասկանալի են հասարակ մահկանացուներիս համար և ոչ մի այլ տեղ գրեթե չեն կիրառվում, օրինակ, մորզեի այբուբենը: Այս ամենից զատ հարկավոր է ունենալ նաև իդեալական առողջություն ու հոգեկան համակարգ: Միջին չափսի մարդատար ինքնաթիռներ ղեկավարելուց առաջ, օդաչուին անհրաժեշտ է առնվազն 700 թռիչքային ժամ անց կացնել փոքր ինքնաթիռի ղեկին, իսկ աերոբուսներ ղեկավարելու համար՝ ևս 700 թռիչքային ժամ էլ պետք է անց կացնել միջնակարգ ինքնաթիռների ղեկին: Այսինքն, աերոբուսի օդաչու դառնալու համար անհրաժեշտ է տարիներ տևող տաժանակիր և նվիրյալ աշխատանք, կատարյալ հոգևոր և ֆիզիկական առողջություն և տարիների փորձ և հարյուրավոր թռիչքների ընթացքում կուտակած թռիչքային ժամեր՝ տարբեր եղանակային և մթնոլորտային տեղումների պայմաններում:

Սակայն օդաչու կարելի Է աշխատել մինչև 60-63 տարեկանը և ոչ ավելին: 63-ից հետո օդանավ կառավարել չի կարելի, սակայն երկիր կառավարել, լինել վարչապետ, կամ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ կարելի է: Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ կամ երկրի վարչապետ կարելի է լինել անգամ ոչ մի տարի չսովորելով, համապատասխան դիպլոմներ չունենալով և ծառայողական սանդուղքով չբարձրանալով: Քաղաքական դաշտի վայրիվերումների մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, սակայն քաղավիացիայի ոլորտի մասին խոսելը՝ հարկավոր: Հայաստանի քաղավիացիան այն դրական երևույթներից մեկն է, որ մենք ժառանգել և մինչև վերջերս պահպանել էինք դեռ Սովետական Միությունից:

Ըստ Խորհրդային համակարգի, հենց քաղավիացիայի գրասենյակային պաշտոններն էին այն հանգրվանները, որտեղ աշխատանքի էին անցնում մեր տասնյակ տարիներ աշխատած և մի քանի հազար թռիչքային ժամեր գրանցած օդաչուները: Այդիպով նախ և առաջ հսկայական փորձ ունեցող մեր անգնահատելի օդաչուները մնում էին համակարգում և իրենց փորձառությունն էին փոխանցում ոլորտի նորելուկներին, իսկ արտակարգ պատահարների դեպքում՝ հասնում խորհրդատվության և փրկում կյանքեր, երկրորդ հերթին էլ՝ իրենք էլ իրենց էին լավ ու գնահատված զգում, տեսնելով, որ հասարակությանն ու աշխարհին պիտանի են, ունեն աշխատանք և կրկին զբաղվում են իրենց սիրելի գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գոյություն ունի հասարակ մահկանացուներիս համար անսկանալի հիվանդությունորն ունենում են միայն նվիրյալ օդաչուները, և դա կոչվումէ կախվածություն երկնքիցօդիցթռչող սարքերիցինքնաթիռներից… 

Հիվանդությունն առաջանում է տաժանակիր քրտնաջան աշխատանքի և ուսման տարիներից հետոբաղձալի ինքնաթիռի ղեկին հայտնվելիս ու շարժիչները միացնելիս և երբեք ու երբեքմինչև մահ ու գերեզման այլևս չի վերանումԱհա այդպիսի «հիվանդ» նվիրյալ հայորդիների անձնվեր աշխատանքների շնորհիվ է կայացել Հայաստանի քաղաքացիական, իսկ հետագայում նաև ռազմական ավիացիան:

Այդ անձինք  են 90-ականներին փրկել Հայաստանի քաղավիացիան քաոսիցգերծանրաբեռնած ինքնաթիռների վայրեջքները՝ վթարիցգողացված վառելիքի պատճառով կիսադատարկ բաքով թռչող ինքնաթիռներն էլ՝ կործանումիցԿիսամաշ ինքնաթիռներով թռչել ու վայրեջք են կատարել Սովետից մնացած չարչրկված և ճաքած թռիչքուղիներով

Գիշերներով չեն քնելօրերով հաց չեն կերելսակայն հաց ու դեղորայք են տարել Սպիտակի երկրաշարժից և այլ աղետներից տուժածներինտեղափոխել են հիվանդներ ու դիակներբուժօգնությունզենք ու զինամթերքՆրանք ատամներով պահպանել են համակարգը:

 Այդ անձնանցից մեկն էր նաև նախկին քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչուավիացիոն ոլորտի կառավարիչինժեներօդաչուօդանավերի հրամանատար և ՀՀ 1-ին  մասնավոր ավիաընկերություններից մեկի հիմնադիր Հակոբ Ճաղարյանըորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, սակայն ապրիլի 8-ին ազատվեց աշխատանքից՝ օրեր առաջ ներկայացրած իր սեփական դիմումի շնորհիվ

Իր զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էոր ինքն է անձամբ ազատման դիմում ներկայացրել՝ «քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչքայքայիչ և ապապետական մոտեցումների պատճառով»: 

Սա մտահոգիչ ահազանգ էորը վկայում է այն մասինոր այսօր խորհրդային կարգերից ժառանգած մեր լավագույն երևույթներից մեկը՝ քաղավիացիայի ինստիտուտը, կործանվում է:

  Այն, որ «թավշյա հեղափոխություն»-ից հետո, «քայլած» 30 -ամյա Տաթևիկ Ռևազյանին Քաղավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելն արդեն իսկ սասանել էր մեր քաղավիացիայի դիրքերը և դարձել մի շարք նվիրյալ անձանց համակարգից հեռանալու պատճառ, հայտնի էր դեռ վաղուց:                                                                                                         

                                                                                                         Սակայն Հակոբ Ճաղարյանի պես անձի համակարգից հեռանալը և բարձրաձայնած պատճառներն ահազանգում ու նշում ենոր ներկայիս կառավարության օրոք Հայաստանի քաղավիացիան էլ երբեք չի լինի առաջվա իր բարձունքինՏեղին է հիշել ռուսական խոսքը՝ Рожденный ползать — летать не может! (Սողալու համար ծնվածը թռչել չի կարող)

Պետք չէր «քայլած»«մողեսիկին» նշանակել արծիվ տղաների ղեկավարՔայլողները թռչողներին չեն հասկանումթռչողներն էլ երբևիցե չեն ենթարկվի իրենց լեզունբառապաշարն ու մտածելակերը չհասկացողիրենց անցած ուղու 10 տոկոսն անգամ չանցած «ղեկավարի»:

.Հայկ  Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով