Հարյուրավոր հիվանդանոցային մահճակալներին փոխարինած ուղղաթիռային ավիաշոուն դարձավ 1 տարեկան

Մեր արտադրանքների հիմքում մեր հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն են, որոնց բուժարար հատկությունները մեզ հայտնի են դեռ հնագույն ժամանակներից: Յուրաքանչյուր ժամանակակից երկրի զարգացվածության աստիճանը որոշելու չափանիշներից մեկն էլ բուժհաստատությունների չափն ու քանակն է:

Դա չափվում է մահճակալների թվով, այսինքն, ստացիոնար՝ տեղում պահվող և շուրջօրյա բժշկական խնամքի և հսկողության տակ գտնվող պացիենտներ ունենալու ընդհանուր հնարավորությունով: Հիվանդանոցներն ունենում են մշտական մահճակալների թվաքանակ և անհրաժեշտության դեմքում հիմնականին ավելացվող մահճակալների չափ, օրինակ, 400+200 կամ 200+50:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա հատկապես կարևոր է սեյսմիկ ակտիվություն և երկրաշարժերի հավանականություն կամ այլ բնածին աղետների վտանգ ունեցող երկրներում, ինչպես նաև կարևոր է պատերազմական իրավիճակ և կամ տեխնոգեն աղետների վտանգ ունեցող երկրներում: Հայաստանում կա թե՛ երկրաշարժերի հավանական վտանգը, թե՛ պատերազմական աղետինը, ինչը նշանակում է, որ մեր պետության համար ավելի շատ մահճակալներ ունեցող հիվանդանոցների առկայությունն ավելի ու ավելի կարևոր է, քան մեկ այլ երկրում: Ի դեպ, թե սեյսմոակտիվ գոտիներում, թե պատերազմական իրավիճակում գտնվող գոտիներում անհրաժեշտ է, որ բուժհաստատությունները կենտրոնացված չլինեն մեկտեղ, այլ լինեն տարբեր տեղերում, որպեսզի վտանգի դեպքում հնարավոր լինի վիրավորին շտապ հասցնել մոտակա հիվանդանոց, քանի որ թե պատերազմի, թե երկրաշարժերի հետևանքով ճանապարհները կարող են շարքից դուրս գալ և դառնալ անանցանելի, այնինչ վիրավորներին պետք է օգնություն ցույց տալ հնարավորինս շուտ:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով ևս ավելի նպատակահարմար է, որ հիվանդանոցները գտնվեն միմյանցից և նաև բնակելի տարածքներից հեռու: Իսկ այժմ եկեք անդրադառնանք մերօրյա «թավշյա հեղափոխության» ենթարկված Հայաստանին: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո ՀՀ առողջապահության ղեկն իր ձեռքը վերցրած Արսեն Թորոսյանն անցավ մի շարք բուժհաստատությունների կրճատման և փակման գործին, որից մեծապես տուժեցին հենց Երևանից հեռու գտնվող, մարզային բուժհաստատությունները: «Մահճակալների» թվաքանակ կրճատվեց:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին նույն նախարարը սկսեց խոսել մարզային առողջապահական ցանցը զարգացնելու փոխարեն Հայաստանում սանավիացիա հիմնելու մասին, որի միջոցով շրջանների առավել ծանր հիվանդները ոչ թե կբուժվեին տեղում, այլ կտեղափոխվեին Երևան: Առողջապահության նախարարությունն ամիսներ շարունակ աշխատում էր սանավիացիա հիմնելու ուղղությամբ, որն այսօր արդեն իրողություն է և այս օրերին «տոնում է» իր գործունեության 1—ամյակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն եկեք տեսնենք, թե ինչ ձեռքբերումներ է այն գրանցել այդ 1 տարվա մեջ: Հայաստանում ստեղծվեց «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն, որը պետությունից ստանալով մի շարք հարկային արտունություններ և թույլտվություններ, դարձավ Հայաստանում ուղղաթիռային ուղևորափոխադրումներ իրականացնող 1-ին մասնավոր ընկերությունը: Հայաստան ներկրվեցին մի քանի ուղղաթիռներ, որոնց համար ընկերությունից մաքսատուրք չգանձվեց: Այդ ուղղաթիռներից միայն մեկը՝ EK-H004 բորտ համարով Airbus H125 ուղղաթիռն է հարմարեցվել և հետագայում ծառայեց սանավիացիային: Ծրագրի մեկնարկը տրվեց 2019-ի ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 8-ին ուղղաթիռով Երևան տեղափոխվեց 1-ին պացիենտը: Պացիենտներին ուղղաթիռով հիվանդանոց էին տեղափոխում անվճար, ավելի ճիշտ՝ պետպատվերի շրջանակներում, ասել է թե բյուջեի հաշվին, արժեքն էլ մոտ 1 միլիոն դրամ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, առաջին օրվանից մինչ օգոստոսի 30-ը պետական պատվերով տեղափոխված պացիենտների թիվը եղել է 52: Այսինքն, պետության հաշվին ծախսվել է մոտ 52,000,000 դրամ:Այս մասին մամուլում եղան հազարավոր հրապարակումներ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ հաճախ հենց ինքն էր լուսանկարահանում և անում այս կամ այն տեղից Երևան տեղափոխված պացիենտի մասին հրապարակում: Այսօր, սակայն, երբ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ է և առողջապահությունը գտնվում է կաթվածահար վիճակում, նրա հիմնադրած ՀՀ սանավիացան «տոնում է» իր գործունեության մեկամյակը:

Սակայն ի՞նչու է տոնում այսպես լուռ: Դա նրանից է, որ այդ ավիաշոուն մեր պետության վրա նստեց հարյուրավոր միլիոն դրամներ՝ փոխարենը մեզ զրկելով բուժհաստատություններից, բուժաշխատողներին՝ աշխատատեղերից և ողջ պետությանն էլ մի քանի հարյուր հիվանդանոցային մահճակալ ավել ունենալու հնարավորությունից: Մի բան, որն այսօր մեր պետությանը պետք է օդ ու ջրի պես:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով