«Էքսկլյուզիվ սթոր» խանութը դատի է տվել Արուս Տիգրանյանին․ պահանջում են հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունը. armtimes.com

 

«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին՝ պահանջելով հերքել՝ գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայցը ներկայացվել է ապրիլի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Ռիո» մոլում, հեռախոսների աքսեսուարների վաճառքով է զբաղվում։ «Ինչքանով տեղյակ եմ Արուս Տիգրանյանի ընկերուհին՝ որի դեմ եւս հայց ենք ներկայացրել, այնտեղից գնում է կատարել եւ դժգոհ է մնացել։ Իսկ Տիգրանյանն իր «Ինստագրամ»-ի էջի միջոցով ասել է՝ մի հաճախեք այդ խանութ, վատ են սպասարկում եւ այլն»։

Թորոսյանի խոսքով՝ մինչ այդ պահանջել են հերքել հրապարակումը, սակայն Տիգրանյանը հերքումը ստացել եւ չէր հրապարակել, դրա համար հայց են ներկայացրել։ Փաստաբանն ասաց, որ դրամային փոխհատուցում չեն պահանջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ իսկ Տիգրանյանի ընկերուհու դեմ ինչո՞ւ են հայց ներկայացրել, Թորոսյանը պատասխանեց. «Ընկերուհին հրապարակել է, թե իբր վատ են սպասարկել, ՀԴՄ չեն տրամադրել»։

Թորոսյանն ասաց, որ կան համապատասխան ձայնագրություններ այն մասին, որ ե՛ւ ՀԴՄ են տրամադրել ե՛ւ նորմալ սպասարկում են կատարել։

Արուս Տիգրանյանը թեմայի վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություն տալ։

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով