Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 8 դեպք․ մարզպետ

 

Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1_ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:

Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով