Այսօր մի քանի հրապարակումներ տեսա, թե ինչպես են նորաստեղծ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ քաղաքական վերլուծության ենթարկում, թե ով է Նիկոլին իշխանությունից հեռացնելու

Այսօր մի քանի հրապարակումներ տեսա, թե ինչպես են նորաստեղծ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ քաղաքական վերլուծության ենթարկում, թե ով է Նիկոլին իշխանությունից հեռացնելու և ով է գալու Նիկոլի փոխարեն։ Փորձառություն ունենալու դեպքում այս հարցի պատասխաններն առավել քան տեսանելի են։ Նիկոլը հեռանալու է համաժողովրդական ճնշման տակ՝ բոլոր քաղաքական, հասարակական առողջ ուժերի համատեղ ջանքերով։ Իսկ ով է լինելու Նիկոլի փոխարինողը, նույնպես որոշելու է ժողովուրդը։ Նիկոլը երեկ Ազգային ժողովի ամբիոնից մանիպուլացիա էր անում՝ այն էլ ցածորորակ։

Մի՛ եղեք Նիկոլի պես, մի՛ կրկնեք իր քարոզչական կտերը։ Իսկ մնացած կապերի մասին՝ իբրեւ Հանրապետականի և Նիկոլի միջև, կառաջարկեմ ընդհանրապես զուսպ լինել և զերծ մնալ նման հարցերից, որովհետև մեզ մոտ էլ գայթակղություն է առաջանում՝ հասկանալու, թե նման տեսակետներ հայտնող շրջանակները ում հետ և ինչ կապ կարող են ունենալ իրականում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գեղամ  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով