Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարվել են ոստիկանության 2 ծառայողներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։ Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ քիչ ուշ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով