Առնվազն 1-2 տարի Հայաստանում բոլորս ապրելու ենք ավելի վատ, քան կորոնավիրուսից առաջ, բայց «հպարտ»

Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առնվազն մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինելու:

Այսինքն, ի՞նչ նկատի ուներ նա: Նա նկատի ուներ, որ առնվազն 1-2 տարի Հայաստանում բոլոր գտնվողներս ապրելու ենք ավելի վատ կյանքով, քան կորոնավիրուսից առաջ՝ «նախկին կյանքում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տուրիզմը չի զարգանալու և ոչ էլ լինելու է առաջվանը, աշխատավարձերը չեն բարձրանալու, տնտեսության թռիչքաձև աճ չի լինելու և առհասարակ չեն կատարվելու կառավարության նախկին խոստումները: Սակայն այդ ամենի մասին կառավարությունը դեռ պետք է հայտարարի առանձին-առանձին, մեղմ խոսքերով, պատճառաբանություններով և ավելի փոքր «դոզաներով», և նախարարի ասածը միայն սկզբնական «մշակումն» էր:

Սա նաև մեսիջ էր, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն կարծում են, որ կորոնավիրուսի շնորհիվ արդեն իսկ շահել են բավականաչափ դիվիդենտներ, որ կարող են առնվազն 1-2 տարի «քթից բռնած ֆռցնել» հասարակությանը, կորոնավակարով արդարացնել իրենց ձախողումները, վերցված խոշոր պարտքերը, իրենց կողմից հենց իրենց բաժանած պարգևավճարները:

Արսեն Թորոսյանի արտահայտած այս նախադասությունն ահազանգ էր բանիմաց և գիտակից հասարակության համար, այն նշանակում է, որ իշխանական կուսակցությունն արդեն իսկ մշակել է պետության դեկին մնալու առաջիկա 1-2 տարվա պլանը և այսօրվանից արդեն իսկ անցնում է հասարակության ցածր խավի՝ «Պողոսների» ուղեղները մշակելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի  16-ից մինչև ապրիլի 14-ի ժամը 17:00-ն ներառյալ հայտարարված է արտակարգ դրություն, սակայն կորոնավիրուսի տարածումն ըստ նույն նախարարի խոսքերի՝ դուրս է եկել վերահսկողության տակից, և այսպիսով արտակարգ դրության իրականացումն էլ ավելի է կարևորվում: Սակայն հասարակ մահկանացուներին անգամ պարզ է, որ այսօր արդեն կարանտինն ու արտակարգ դրությունն այն ազդեցությունը չեն թողնում, ինչ արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին որի պատճաները բազմազան են: Սկզբում ազդեց ինքնապաշտպանության բնազդը, ինչը մարդուն ետ կանգնեցրեց անհասկանալի և մահացու հիվանդությունով վարակվելու սարսափեցնող վտանգից:

Սակայն նույն բնազդն էլ ընադամենը 2-3 օր հետո մարդուն դրդեց կուտակել պաշարներ, դուրս գալ ինչ-որ սնունդ կամ գումար հայթհայթելու: Անհայտ կորոնավիրուսից առաջացած սարսափն էլ շատերի մոտ նահանջեց: Միջին վիճակագրական դպրոցականն այսօր պլանշետի, հեռախոսի, հեռուստաէկրանի կամ համակարգչի առաջ տափակ հումորային մանրապատումներ, սերիալներ դիտլեու համար 2-ից 4 անգամով ավելի շատ ժամանակ է անց կացնում, քան իր դպրոցական դասերին, ինչը նշանակում է, որ դպրոցականները կամ ի սպառ են մոռանում քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների մասին անցած իրենց գիտելիքները կամ էլ դա էապես նահանջում է իրենց ստացված տեղեկատվության հորձանուտում, և առաջ է մղվում անպետք աղբակույտը:

Իսկ դպրոցականների ծնողների և պապիկ-տատիկների կողմից արտակարգ իրավիճակներին լուրջ վերաբերվելու և գիտելիքներ ունենալու մասին խոսելն անօգուտ է ընդհանրապես, քանի որ նրանք էլ կրթվել են դեռ տասնամյակներ առաջ և նույն տեղեկատվական աղբի հորձանուտի մեջ իրենք էլ իրենց գիտելիքներն են մոռացել և այն էլ շատ վաղուց:

Սա նշանակում է, որ նման արտակարգ ռեժիմից գրեթե օգուտ չկա: Կառավարությունը չի աշխատում ԶԼՄ-ներով հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու վրա, և ու՞ր բարձրացնի, եթե զոմբիացումը հենց նրանց օգտին է ու դա է նրանց մեխանիզմը: Նման արտակարգ իրավիճակից ավելի լավ օգուտ ստանում է հենց կառավարությունը:

Հիշեցնենք, որ դեռ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է մոտ 300,000,000 դոլարի չափով օժանդակություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարող տնտեսությանը: Այսօր պարզվում է, որ արդեն իսկ 10,000,000,000 դրամի չափով կառավարությունը մարդկանց աջակցել է, սակայն ում՝ չգիտես: Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին փոխանցվել է 886․996.095դրամ, որի ծախսման գործընթացը ևս անվերահսկելի է: Մեծ բարերար Էդուարդո Էռնեքյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Եվրոպական Միությունն էլ, իր հերթին, Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92,000,000 եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին աջակցելու նպատակով։ Սակայն ո՞վ է այս իրավիճակում վերահսկելու այդ գումարների բաշխումը:

Որքան մեծ և սարսափելի լինի արտակարգ իրավիճակը՝ այդքան անվերահսկելի կլինի կառավարությանը օտար կազմակերպությունների կողմից տրվող գումարների բաշխումը, և որքանով երկար լինի արտակարգ իրավիճակը, այդանքով էլ ավելի հեշտ կլինի այդ գումարներից «փող քերելու» շանսը, այնքան ավելի երկար ժամանակ այս կառավարությունը կկարողանա ճգնաժամից հետո արդարացնել իր ձախողումներն ու չկատարված խոստումները:

Այսքանից դուրս է գալիս միայն մի բան. նման իրավիճակը միմիայն օրվա կառավարության օգտին է:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով