Daily Archives: 16.04.2020

ՊԻՑՑԱՅԱՊԱՏՈՒՄ

ՊԻՑՑԱՅԱՊԱՏՈՒՄ Գնանք 2008 թվական։ Մարտի 1-ի ողբերգությանը նախորդած փետրվար ամիս։ Բացենք «Առավոտ» օրաթերթի փետրվարի 26-ի համարը։ Կարդանք Ազատության հրապարակից արված մի ռեպորտաժ։ Հիմա «Առավոտը» թողնենք այստեղ, վերադառնանք 2020 թվական։ Բացենք Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի ապրիլի 11-ի համարը։ Կարդանք-մեջբերենք «2 միլիոն դրամ կամ 800 պիցցա» վերնագրով հոդվածը․ «Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության համար»… Կարդալ ավելին »

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը

Սպուտնիկ Արմենիա–ն գրում է․ «Մոսկվայում կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա գործընկեր Արմինա Մամիկոնյանը։ «Հրաչը շաքարային դիաբետ ուներ, նա մահացել է կորոնավիրուսի բարդացումից։ Ես նրան ճանաչում էի 2010 թվականից, մենք միասին սկսեցինք աշխատել այն ժամանակ նոր բացված հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում։ Այդ ժամանակ նա… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի հաշվեհամարին մուտքագրվել է 967․9 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 16. 04.20թ. ժամը 17-ի դրությամբ մուտքերը կազմել են 967,936,232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3736:

ԱԱԾ տնօրենը պարգևատրել է ոստիկանության պետին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ: «Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում և հավատարիմ մնալով Ձեր վճռական կեցվածքին՝ ակնհայտ է, որ Ձեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանի վարկանիշը հանրության շրջանում, որն անմիջականորեն կապված է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հետ: Բարեփոխումների այս… Կարդալ ավելին »

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից Դիմում Հարգելի՛ պարոն Թաթոյան, Շուրջ մեկ ամիս է, ինչ կորոնավիրուսային համավարակի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում գործում է արտակարգ դրություն։ Ե՛վ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), և՛տարբեր զարգացած երկրների Առողջապահության նախարարությունները, և՛ ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակն առավել վտանգավոր է 60 տարեկանից բարձր անձանց համար, իսկ որպես… Կարդալ ավելին »

Օրական 40 միլիոն դոլարից ավելի կորուստ և ՀՀ ՀՆԱ-ի հնարավոր անկում մինչև 20 տոկոս. Անդրանիկ Թևանյան

Կորոնավիրուսը համակարգային հարվածներ է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլ նաև պետական ինստիտուտներին ու հատկապես տնտեսություններին։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունները և ֆինանսական կառույցները համաշխարհային տնտեսության անկում են կանխատեսում։ Հնչում են տարբեր գնահատականներ։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ աշխարհն ընկղմվում է նախորդ դարի 30–ականները հիշեցնող տնտեսական ճգնաժամի մեջ։ Սա շատ ավելի լուրջ ճգնաժամ է, քան արձանագրվեց 2008-2009թթ․։ Արժույթի միջազգային… Կարդալ ավելին »

«Եթե Սերժ Սարգսյանը հետ չի գալու,ի՞նչի եք սկսել իր հավանական վերադարձի մասին ակտիվորեն ենթադրություններ անել».Վահան Բաբայան

Որոշ «վերլուծաբաններ» գուշակում են Նիկոլի գնալուց հետո Սերժ Սարգսյանը հետ է գալու,թե ոչ կամ ավելի կատեգորիկ գրում են,որ Նիկոլին հեռացնելու ենք,բայց Սերժ Սարգսյանը հետ չի գալու: Եթե Նիկոլին հեռացնող եք բա հետաքրքիր է ում՞եք սպասում:Եթե Նիկոլից հետո պետք է գա 2-րդ Նիկոլ ուրեմն լավ իմացեք կրկին բոլոր ճանապարհները տանելու են Մելիք-Ադամյան փողոց: Նախ եթե Սերժ… Կարդալ ավելին »

«Մեշոկ պապու» հույսին մնացած և նոր հեղափոխություն պատվիրող Փաշինյանը.Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը աշխատավարձերի ու պարգևավճարների «հոդվածներով» բյուջեն մսխելու իրենց իրավունքի պատասխանատու նշանակեց ժողովրդին՝ հայտարարելով, որ հեղափոխության օրերին այդ մասին ինքը խոստացել է և հրապարակում հավաքվածների հավանությանն արժանացել։ Եթե ժողովրդի հավանությանն արժանանալով լիներ, ապա այժմ արագաչափերն ու տեսախցիկները պետք է վերացած լինեին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է չգործեր, արտահերթ ընտրությունները պետք է կայանային միայն Ընտրական… Կարդալ ավելին »

Ծանոթացել եմ Բաբայան Արսենի գրառմանը

Ծանոթացել եմ Բաբայան Արսենի գրառմանը, որ Փաշինյան Նիկոլին ճանապարհելու են, իսկ Սերժ Սարգսյանին էլ ետ չեն բերելու: Լավ, այդ դեպքում ես հարց ունեմ: Եթե Սերժ Սարգսյանը չի վերադառնալու, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ գնալու է: Այդ դեպքում ո՞վ է գալու: Եթե գալացողը չգիտենք թե ովքեր են և չգիտենք լա՞վն են լինելու Սերժ Սարգսյանից ու Նիկոլ Փաշինյանից,թե… Կարդալ ավելին »

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել այսօր: Այս մասին լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօրվա նիստը դեռ երկար կտևի, պատգամավորները շատ հարցեր ունեն, հարցից հարց է ծագում: Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ հարցեր… Կարդալ ավելին »