Daily Archives: 16.04.2020

Անշարժ գույքի բռնագանձում՝ իշխանության հերթական կողմնակալ օրինագիծը

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Եկեք միանգամից հստակեցնենք՝ կասկած չկա, որ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ պետք է գործի օրենքով սահմանված կարգ: Ավաղ, մեր ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական այս նախաձեռնության պարագայում առաջանում են մի շարք «բայց»-եր: Մասնավորապես հետաքրքրական է,… Կարդալ ավելին »

Զերծ մնացեք անհարկի և անհիմն գնահատականներից․ Մայր Աթոռի կոչը

2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Այս մասին ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած… Կարդալ ավելին »

Իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր Հ/Ը-ներին․ «Մեդիա պաշտպան»

Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել սնանկացնել մասնավոր հեռուստաընկերություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ «Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Ցավոք, հայկական մեդիադաշտի հորդորներն ու խնդրանքներն այդպես էլ տեղ չհասան, և իշխանությունը, օգտվելով հայտարարված արտակարգ դրությունից, հապճեպորեն օրենքի տեսք… Կարդալ ավելին »

«Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը խնդրել է՝ հայերը լքեն օդակայանը․ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ «Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝… Կարդալ ավելին »

Փաշինյանը, խոպանչիները և դառը իրականությունը

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանի  ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը երեկ ԱԺ-ում անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների խնդրին, որոնց գերակշիռ մասն այս տարի չի կարողացել մեկնել «աշխատավայրեր» և հիմա այդ մարդկանց մեծ մասն ու նրանց ընտանիքները սոցիալական խնդիրների առաջ են կանգնած… Հիշեցնեմ, որ ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների, միայն ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ… Կարդալ ավելին »

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքերի նոր խմբաքանակ

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պարետը՝ իր ֆեյսբուքյան էջում։ «Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար… Կարդալ ավելին »

Այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով, այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։ «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի… Կարդալ ավելին »

Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։ Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom… Կարդալ ավելին »

«ՎԵՏՕ» շարժումը կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. հայտարարություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ շարժումը կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Հայտարարությունը՝ ստորև․ «Ամիսներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարել էր, որ տարիներ շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից… Կարդալ ավելին »

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Ես համոզվեցի, որ հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր: Այս մասին այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ նիստը շատ նորմալ պայմաններում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում է անցել: «Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին, ցավոք սրտի… Կարդալ ավելին »