Daily Archives: 13.04.2020

Մի 2 ամիս էլ սպասեիք ու հունիսին նոր առաջարկեիք փետրվարի կոմունալների նշված փոխհատուցումները

Եթե փետրվարին գազի դիմաց սպառել եք 10 հազար դրամ, իսկ հոսանք համար՝ 5 հազար դրամ. պետությունը կփոխհատուցի դրա կեսը. ՀՀ կառավարություն Բա ինչի՞ էսքան շուտ, հարգելի կառավարություն, մի 2 ամիս էլ սպասեիք ու հունիսին նոր առաջարկեիք փետրվարի կոմունալների նշված փոխհատուցումները: Թե չէ հիմա որ ապրիլին եք առաջարկում, դեռ կարող ա հանրապետությունում մի 3 ընտանիք գտնվի,… Կարդալ ավելին »

Դուք Թուրքիայի նախագահի խոսնակին գոնե հերքեք,թե չէ էս կոմունալի որոշումը ցնցումա համացանցն ու էլեկտրացանցը

Դուք Թուրքիայի նախագահի խոսնակին գոնե հերքեք,թե չէ էս կոմունալի որոշումը ցնցումա համացանցն ու էլեկտրացանցը: Փետրվարի կոմունալները փոխհատուցում են,բայց ՍՏԵՂ ՈՒՇԱԴԻՐ եթե գազը 10.000 եղել կամ լույսը 5000 ու տալիս են դրա ԿԵՍԸ)բայց եթե գազը օրինակ վառել եք 11.000 կամ լույը օգտագործել եք 5500 ձեզ չի հասնում)) Ամոթ էլ չեք անում… Ռեֆորմիսնտրի կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան … Կարդալ ավելին »

Կարևորը լավ վերնագրերն են Նիկոլի մոտ

Կարևորը լավ վերնագրերն են Նիկոլի մոտ Բայց մարդիկ վերնագրերով չեն մուծելու իրենց կոմունալները Վերնագրերով չեն փակելու վարկերը կամ տոկոսները Վերնագրերով չեն պահելու իրենց երեխաներին: Վերնագրերի երկիր Հայաստան… Ռեֆորմիսնտրի կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

ԲԴԽ-ն հերքում է. Աննա Դանիբեկյանը չի հրաժարվել Ռոբերտ Քոչարյանի գործից.168.am

Երեկ ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Երկրորդ նախագահի գործը քննելուց, և, որ այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։ 168.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Բարձրագույն դատական խորհրդից։ ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը։ Նշեց նաև, որ այս մասով ուժի մեջ է ԲԴԽ… Կարդալ ավելին »

ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին արգելքը Կառավարությունն առաջարկում է ճանաչել ուժը կորցրած.Փաշինյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արտակարգ դրության ռեժիմն ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը երկարաձգելու  մասին օրենքի նախագիծը: Ըստ Բադասյանի՝ այս նախագծով առաջարկվում է, բացի ժամկետները երկարաձգելուց, մի շարք փոփոխություններ կատարել  մարտի 16-ին ընդունված արտակարգ դրության մասին օրենքում: Մասնավորապես՝ Կառավարության որոշման 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված… Կարդալ ավելին »

ԱԺ-ն այսօր հատուկ և ևս մեկ արտահերթ նիստ կգումարի

  Ապրիլի 13-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերն ընդունվեցին։ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»,  «Լիցենզավորման… Կարդալ ավելին »

ԱՆ-ն պատրաստվում է վատագույն սցենարներին՝ մտածելով, որ դրանք չեն լինի. Առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորների ներգրավման մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի կոչին արձագանքել են մեծ թվով մայրապետներ, բժշիկներ և, կարելի է ասել, այդ կոչն ունեցել է շատ լավ արձագանք: Այսօր Ազգային ժողովում ասաց  Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Կառավարությունը, սակայն, բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու, հերթափոխեր ունենալու համար առաջարկում է փոփոխություններ… Կարդալ ավելին »

«Թուրքիայի նախագահի խոսնակը պնդում է, որ Հայաստանը Թուրքիայից օգնություն է խնդրել». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա սա կա՛մ հերքեք, կա՛մ ընդունեք, որ պետք էր պատասխանել, թեկուզ մերժումով, մանավանդ, եթե սա սուտ է: Իրանք մեկ ա շահարկելու էին: Թուրքիայի նախագահի խոսնակը պնդում է, որ Հայաստանը Թուրքիայից օգնություն է խնդրել»: https://www.dailysabah.com/politics/diplomacy/armenia-israel-requested-covid-19-assistance-from-turkey-presidential-aide-says?fbclid=IwAR2RPrhzdBSNe61OT9sTq6rl3dvjs7m4xPbpytRWz3qtORVGTN7ZjoZ-uTs

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք. 1 մարդ մահացել է

Ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք առողջացեկ է ևս 14 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։