Daily Archives: 13.04.2020

Նիկոլ Փաշինյան, ժողովուրդը Ձեզ «քրքրելու է». Արա Վարդանյան

  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, «Ադեկվադ» միաբանության անդամ  Արա Վարդանյանի հետ hayeli.am-ը խոսել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններից, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Կառավարության ձեռնարկած քայլերից, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչի մասին: Մանրամասները hayeli.am-ի  տեսանյութում.

«Ժիրայր Սեֆիլյանը խեղում է Ապրիլյան պատերազմի իրականությունը».Հայկ Կիսեբլյան

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան,  Ապրիլյան պատերազմը ձեր կողմից քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով շահարկելը՝ անբարո քայլ է: Եթե դուք ունեայիք փաստեր, թե պատրեազմը «պայմանավորված և ծախված» է եղել, ուրեմն կշտապեիք հանուն հայրենիքի իսկույն դիմել, ձեր կողմից ընդունված վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնօրինությամբ բացված և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ աշխատող  Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով:… Կարդալ ավելին »

Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են Ապրիլյան պատերազմում, փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի երկար հեռանկարում։… Կարդալ ավելին »

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են

«Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին: Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության,… Կարդալ ավելին »

Ե՞րբ է կորոնավիրուսը հաղթում մարդուն

Մինչև մարդու կյանքի ու առողջության համար լրջագույն վտանգ ներկայացնելը, կորոնավիրուսը հաղթահարում է երեք պատնեշ։ 1․ Կառավարության պատնեշը Երբ կառավարությունը քամահրանքով է վերաբերվում խնդրին, երբ պետության ղեկավարությունն ապաշնորհ է, ոչ կոմպետենտ և անգրագետ, կորոնավիրուսը հեշտությամբ հաղթահարում է առաջին պատնեշը, հասնում մեծ թվով մարդկանց ու անցնում իր սև գործին։ Վարակի տարածումը կառավարելու և համաճարակային բռնկում թույլ չտալու… Կարդալ ավելին »

Հիմարացած մարդիկ իրենք իրենց հարցնում էին՝ «ինչպե՞ս կարող էինք մենք ընկնել այս ՇԱՐԼԱՏԱՆՆԵՐԻ լարած թակարդը».Միհրդատ Մադաթյան

Տիկնայք և Պարոնայք Խնդրում եմ համբերատար գտնվել և կարդալ մինչև վերջ՝ ուղղակի մի փոքր համեմատական եմ անցկացրել Ադոլֆ Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի միջև, որը կարծում եմ հետաքրքիր կլինի։ Ադոլֆ Հիտլերը ասում էր՝ «Եթե ստես բավականաչափ երկար ժամանակ, բավականաչափ բարձր և բավականաչափ հաճախ, ապա մարդիկ կսկսեն հավատալ», դրան ավելացնելով՝ «Ինչքան հրեշավոր ստես, այնքան շուտ քեզ կհավատան»։… Կարդալ ավելին »

Սոցիալական աջակցության ցուցակները ապրիլի 14-ին կհրապարկվեն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ ու յոթերորդ ծրագրերով, որոնք սոցիալական աջակցության են, 11 հազար 444 անձի արդեն փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն: Այդ մասին կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ շահառուների ցուցակը լրացվում է, ընդլայնվել է յոթերորդ միջոցառման շրջանակը, սա վերաբերում էր հղի կանանց:… Կարդալ ավելին »

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվել է 201 քաղաքացու մոտ

ՀՀ Արարատի մարզում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 201 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- գրել է Սարգսյանը։

ԶԼՄ-ների վրա դրված սահմանափակումները վերացվում են պայմանով.Նիկոլ Փաշինյան

Համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, սակայն, որ տնտեսական կյանքը չսահմանափակելու համար, թեև տնտեսական որոշ գործունեությունների սահմանափակումները վերացվել են, սակայն, եթե քաղաքացիները կանոնները չպահպանեն, վարակակիրների թիվը կարող է ավելանալ: «Երբ մենք տնտեսական գործունեությունը թույլ ենք տալիս, դա նշանակում է, որ մենք… Կարդալ ավելին »

Տուգանքներն ու կայանատեղիները կսպասեն, ԶԼՄ-ներն էլ կարող են շունչ քաշել. armeniasputnik.am

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում, ներկայացնելով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ գործող փոփոխությունները, հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու ու կայանատեղիների տուրքը չվճարելու տուգանքները չեն գանձվի մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ մայիսի 14-ը։ Մայիսի 14-ից հետո այդ տուգանքներն ամբողջ ծավալով կգանձվեն։ Նախագիծը ենթադրում է նաև սեփականության իրավունքի սահմանափակումներ՝ ոչ կամավորության հիմքով: «Արտակարգ դրության իրավական… Կարդալ ավելին »