1 ծառայողական և 6 սպասարկող ավտոմեքենա` ԿԳՄՍ սուպերնախարարությանը

Կրթության, գի­տու­թյան, մշակույթի և սպորտի նախարարությանը կսպասարկի 1 ծառայողական և 6 սպասարկող ավտոմեքենա: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ:

Նշենք, որ նախագիծն օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ որոշման՝ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման հետևանքով ներկայում նախարարության ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների ընդհանուր թիվը 7-ն է, որից 5-ը՝ նախկին ՀՀ կրթության և գիտության, 1-ը՝ նախկին ՀՀ մշակույթի, և 1-ը՝ նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին էին ամրացված:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարն ունի 5 տեղակալ և նախարարության մեկ գլխավոր քարտուղար, այսինքն՝ նախկինում գործող բնորոշմամբ՝ աշխատակազմի ղեկավար։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով