Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակման վերաբերյալ նյութերը փոխանցվել են ՀՔԾ. Տիգրան Աթանեսյան

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ ԱԺ փոխնանխագահ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա. Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում նյութերը ՀՔԾ-ին փոխանցելը առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով