Daily Archives: 05.04.2020

«Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցո՞ւմ ենք սա…». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար  Արթուր  Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի ընթացքում Հայկական հասարակությունը ալեկոծեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության կողմից կիրառված պատժամիջոցների մասին լուրը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Ոչ մի արտառոց բան, ուղղակի միջազգային պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարմիններից մեկը ստուգել է ՀՀ կառավարման որակը Հայկական կոնկրետ մեկ… Կարդալ ավելին »

Փաշինյանը հող է նախապատրաստում, այսպես կոչված, հետհամաճարակային Հայաստանի տնտեսական անկման անխուսափելիությունն արդարացնելու

«Հարգելի քաղաքացիներ կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է սոցիալ-տնտեսական մեծ բարդությունների»: Սա վարչապետ Փաշինյանի՝ կառավարության երեվա նիստում արված հայտարարության առանցքային մեկնությունն էր , որով իրականում հող է նախապատրաստում, այսպես կոչված, հետհամաճարակային Հայաստանի տնտեսական անկման անխուսափելիությունն արդարացնելու և դրանց «հաղթահարման» ուղղությամբ տարվող մի շարք այլ խնդրահարույց գործողությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Զուգահեռաբար փորձում էր «հանդարտեցնել»` նշելով, որ… Կարդալ ավելին »

Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հորդորելով ՀՀ-ում կարանտինը երկարացնել առնվազն մինչև մայիսի 1-ը։ Նա մասնավորապես նշում է, որ չերկարացնելու դեպքում հետևանքները կլինեն սարսափելի։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը։ Շատ պարզ է՝ չեք կարող չերկարացնել, որովհետև հետևանքները կլինեն սարսափելի,… Կարդալ ավելին »

«Մի տեսակ վստահ եմ, որ վիրուսը իրոք ինչ-որ մեկի շունն է».Արմեն Աշոտյան

  Երբ երկրիդ վարչապետը արտակարգ իրավիճակում, համաճարակի ժամանակ 3 ժամանոց live-ի է պատրաստվում, իսկ երկրիդ արտակարգ դրության պարետը ժամանակ ունի ինտերնետում հերթական «աստղի» ուղիղ եթերը դիտելու, մի տեսակ վստահ եմ, որ վիրուսը իրոք ինչ-որ մեկի շունն է, իսկ ժողովրդի բոլոր պրոբլեմներն արդեն լուծվել են… Հ.Գ. Ո՞նց, այս անգամ մենք մեղավոր չե՞նք։ Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Մայր Աթոռում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

»Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը». Խոսրով Հարությունյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է… Կարդալ ավելին »

Բաց նամակ Երևանի քաղաքապետին

  Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Հաշվի առնելով երկրում հայտարարված Արտակարգ դրությունը և մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, ինչպես նաև ելնելով հիգիենայի խստագույն պահպանման անհրաժեշտությունից, առաջարկում ենք հորդորել բնակչությանը և կառույցներին՝ մինչ արտակարգ դրության ավարտը ջրանջատել Երևանի տարածքում գտնվող բոլոր ցայտաղբյուրները։ Դիմում ենք Ձեզ, հաշվի առնելով նաև ջրային ռեսուրսների սահմանչափ լինելը։ Դիմում եմ ձեզ մի խումբ մտահոգված երիտասարդների կողմից:… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 52 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 822 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 57 է, փաստացի բուժվողներինը՝ 720, բացասական թեստերը՝ 3477, մահվան ելքերը՝ 7:

Ուրեմն՝ Հայկ Մարությանն անկեղծորեն մունաթ է գալիս ավագանու ընդդիմադիր անդամների վրա, անհասկանալի հումորներ անում, երբ արդեն այսօր պարզ է, որ այդ տղան ոտքից գլուխ հիասթափություն է

  Ուրեմն՝ Հայկ Մարությանն անկեղծորեն մունաթ է գալիս ավագանու ընդդիմադիր անդամների վրա, անհասկանալի հումորներ անում, երբ արդեն այսօր պարզ է, որ այդ տղան ոտքից գլուխ հիասթափություն է։ Ու որպեսզի հասկանաք, թե ինչ ճակատագրական սխալ էր պերճախոս կոմիկին մայրաքաղաք վստահելը, ի տարբերություն պոպուլիստ իշխանության՝ ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք Հայկ Մարությանը ՉԻ ԱՐԵԼ։ Ամեն օր խորհրդակցություն… Կարդալ ավելին »

«Էս երկրի հերը անիծող,օրենսդիր իշխանության անդամ Քրիստինե Պողոսյանը փորձում է ցեխ շպրտել ապրիլյան պատերազմի հերոսական հաղթանակի վրա».Հովհաննես Խաչատրյան

Էս երկրի հերը անիծող,օրենսդիր իշխանության անդամ Քրիստինե Պողոսյանը փորձում է ցեխ շպրտել ապրիլյան պատերազմի հերոսական հաղթանակի վրա: Նա մեղադրում է Սերժ Սարգսյանին իր խոսքերը փոխելու մեջ:Ես հասկանում եմ,որ ձեր քննիչ հանձնաժողովի նախագահն ուշքի չի գալիս այդ ֆիլմից հետո,բայց չէի պատկերացնում,որ այդքան անօգնական վիճակում է հայտվել,որ իր խոսքը ձեզնով է փոխանցել,ինչևէ մաղթենք նրան շուտափույտ ապաքինում: Իսկ… Կարդալ ավելին »