Փաշինյանը հող է նախապատրաստում, այսպես կոչված, հետհամաճարակային Հայաստանի տնտեսական անկման անխուսափելիությունն արդարացնելու

«Հարգելի քաղաքացիներ կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է սոցիալ-տնտեսական մեծ բարդությունների»: Սա վարչապետ Փաշինյանի՝ կառավարության երեվա նիստում արված հայտարարության առանցքային մեկնությունն էր , որով իրականում հող է նախապատրաստում, այսպես կոչված, հետհամաճարակային Հայաստանի տնտեսական անկման անխուսափելիությունն արդարացնելու և դրանց «հաղթահարման» ուղղությամբ տարվող մի շարք այլ խնդրահարույց գործողությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Զուգահեռաբար փորձում էր «հանդարտեցնել»` նշելով, որ կապիտալ ծախսերի արդյունավետ կառավարմամբ հնարավոր է թեթևացնել իրավիճակը, բայց սա ավելի շատ մխիթարություն էր հիշեցնում:

1. Տնտեսական աճի տեմպերի անկումը Հայաստանում անխուսափելի էր և դա միայն մասամբ կապ ունի կորոնավիրուսի հետ: Ինչպես մարդու պարագայում մահը գրանցվում է ուղեկցվող հիվանդությունների արդյունքում, այնպես էլ տնտեսության պարագայում՝ կոլապսը Հայաստանում լինելու է ուղեկցվող տնտեսական ձախողումներով պայմանավորված: Այսինքն, պղնձի համաշխարհային գների անկումը, ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման սահմանափակումները, գազի գնի բարձրացումը և նմանատիպ գործոնները որևէ առնչություն չունեն կորոնավիրուսի համավարակի հետ: Տնտեսական լճացմամբ պայմանավորված գարշահոտությունը միևնույնն է լինելու էր, կորոնավիրուսը տվյալ պարագայում մի փոքր արագացրեց պրոցեսը, մյուս կողմից, սակայն, ձախողումները վիրուսով պայմանավորելու հնարավորություն ստեղծեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու համար երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել են գործիքակազմեր, որոնք գեղեցիկ քողարկված անունների ներքո իրականացնում են տնտեսական էքսպանսիա: Գլոբալ ֆինանսա-տնտեսական կառույցները՝ Համաշխարհային Բանկ, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Զարգացման ասիական բանկ կհայտնվեն և կսկսեն վարկեր առաջարկել տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով: Արտաքին պետական պարտքը արդյունքում մի քանի միլիարդով կավելա և կունենանք ավելի ճահճային իրավիճակ, քան համավարակից առաջ, թեև թավշյա անճարակները սա կդասեն «աննախադեպ ձեռքբերումների» շարքին:

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով