Խուճապի մի մատնվեք․ կորոնավիրուսը բուժելի հիվանդություն է

Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:

Այժմ անհրաժեշտ է`
Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը:
Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի
Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի
Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում
Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը
Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռևս այսքանը:
Սպասենք պետական մարմինների արձագանքին:

Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր:
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Սա բուժելի հիվանդություն է:

Առողջ եղեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով