«Ուզում են պարտավորեցնել օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը և հաղորդակիցների շրջանակը պարզելուն»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուտով մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը։

Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(1) պարտավորեցնել հեռահաղորդակցության օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը և հաղորդակիցների շրջանակը պարզելուն։

(2) պարտավորեցնել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ունենալ ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը, առողջության վիճակը /?/ պարզելուն։ Ընդ որում այս պարտականության խախտումը հավասարազոր է ինքնամեկուսացման պահանջը խախտելուն՝ 100-250 հզր դրամ տուգանքով։

Նախնական հարցեր.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչո՞ւ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։

բ) ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։

գ) մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։

դ) այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը արդեն կալանավորված, ինչպես նաև կալանքի միջնորդությամբ դատարան բերված անձանց նկատմամբ։

Ի գիտություն ընդդիմադիր խմբակցությունների։

Edmon Marukyan
Naira Zohrabyan»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով