Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք. ընդհանուր վարակվածների թիվը հասավ 482-ի

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Այս պահին կա 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ, սակայն ծայրահեղ ծանրի վիճակը հավանաբար կդառնա ծանր։ Մյուս կողմից, երկու ծանր հիվանդի վիճակը, որոնք դեպի ծայրահեղ ծանրի էին գնում, բժիշկների աշխատանքի շնորհիվ այդ փուլին չեն հասնի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով