Ուզում եմ կարծիքս հայտնեմ այսօր Վարկս.ամ կազմակերպությունը լիցենզիայից զրկելու մասին

Ուզում եմ կարծիքս հայտնեմ այսօր Վարկս.ամ կազմակերպությունը լիցենզիայից զրկելու մասին։
Որևէ կերպ չեմ պաշտպանում Վարկս.ամ կազմակերպությունը, բայց չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ այդ կազմակերպության լուծարումը իրականում ունի մեկ նպատակ։ Այն է՝ Fast Credit-ի համար շուկայում գերիշխող դիրքի ապահովումը։
Ասեմ, որ նշված վարկային կազմակերպությունը պատկանում է Vivaro-ի տերերին։ Դե իսկ Vivaro-ի կապը ներկայիս իշխանության հետ ինձ համար հստակ է…
Ո՞վ էր ասում բան չի փոխվել։ Փոխվել է՝ յուրային բիզնեսները, պետական լծակները օգտագործելով, ոչնչացնում են հակառակորդներին։

Արա Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով