Այսօր մինչև 16:00-ն բացատրական աշխատանքներով «քաղաքացիներին կընտելացնեն պրոցեսին», հետո նոր ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը. փոխոստիկանապետ

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները հսկելու համար հաղորդագրությունների միջոցով, հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, պարետի սահմանած կարգը:

«Ոստիկաններն իրենց քանակական ուժի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքով իրականացնում են ծառայություն և փորձում են, որքան հնարավոր է, ամբողջական փակեն շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշման պահանջները»,- ասաց փոխոստիկանապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Մհրյանի խոսքով՝ այսօր մինչև 16:00-ն ոստիկանության աշխատակիցները հրահանգ են ստացել, որպեսզի  բացատրական աշխատանքների միջոցով կարողանան կարգավորել գործընթացը, բայց 16:00-ից հետո կկատարեն օրենքով սահմանված  գործողությունները:

«92 հոգու արդեն մեքենաներից՝ որպես երրորդ անձ, մենք դուրս ենք հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ենք միջոց կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Մինչև 16:00-ն փորձելու ենք, որպեսզի քաղաքացիներին, կոպիտ ասած, ընտելացնենք պրոցեսին»,- ասաց Հայկ Մհրյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով