«Շուտով երբեմնի նիկոլականները նրան կմեղադրեն բոլոր մեղքերի մեջ».Արծրուն Պեպանյան

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՇևՋԱՆԸ

Երբ Րաֆֆին շարժում էր առաջնորդում, ես հրապարակավ հարցադրումներ էի ներկայացնում և ասում, որ եթե դրանց պատասխանները չունենա, ապա իր շարժումը կմնա թերմտածված:
Րաֆֆիականները հարյուրներով գրոհում էին ինձ վրա, մեղադրում իշխանություններին ծախվածության մեջ:
Ես էլ պատասխանում էի, որ որոշ ժամանակ անց իրենք բողոքելու են Րաֆֆիից, ես էլ պաշտպանելու եմ նրան իրենցից:
Այդպես էլ եղավ: Ու երբեմնի րաֆֆիականները սկսեցին գրոհել ինձ վրա իրենց նախկին կուռքին պաշտպանելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ Նիկոլը շարժում էր առաջնորդում, ես էլի հրապարակավ հարցադրումներ էի ներկայացնում և ասում, որ եթե դրանց պատասխանները չունենա, ապա իր շարժումը կմնա թերմտածված:
Նիկոլականները հարյուրներով գրոհում էին ինձ վրա, մեղադրում իշխանություններին ծախվածության մեջ:
Ես էլ պատասխանում էի, որ որոշ ժամանակ անց իրենք բողոքելու են Նիկոլից, ես էլ պաշտպանելու եմ նրան իրենցից:

Ու հիմա կարծես թե գալիս է Նիկոլին պաշտպանելու շրջանը. շուտով երբեմնի նիկոլականները նրան կմեղադրեն բոլոր մեղքերի մեջ , ես էլ կպաշտպանեմ նրան, ասելով, որ շատ մեղքեր գալիս են ժողովրդից: Ու երբեմնի նիկոլականները հիմա էլ կգրոհեն ինձ վրա իրենց նախկին կուռքին պաշտպանելու համար:

Ծանր է վերլուծաբանի գործը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արծրուն Պեպանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով