Ավստրիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600-ը

Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի:

Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրբաթ՝ մարտի 13-ի առավոտյան, հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված: Ավստրիայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի իրավիճակի մասին տեղեկություն է հաղորդում օրական երկու անգամ՝ տեղի ժամանակով առավոտյան 8:00-ին և 15:00-ին:

Ներկա պահին Ավստրիայում կատարվել է 7467 թեստ, որից դրական է եղել 602-ի պատասխանը, 6 անձ արդեն ապաքինվել է:

Մարտի 12-ին կորոնավիրուսի պատճառով երկրում արձանագրվել էր առաջին մահը՝ Վիենայում մահացել էր 69-ամյա մի տղամարդ, ով եղել էր Իտալիայում և ուներ նաև այլ հիվանդություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսը որակել է որպես պանդեմիա: Ավստրիայի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի հնարավորինս կանխեն վիրուսի տարածումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով